Զատիկն ու Հազարոտնուկը

Վ. Ա. Փեյթոն, The Freeman պարբերականի 1963 թ. սեպտեմբերյան համարից

(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Պատմում են, որ մի օր երեկոյան զովին, տիար Զատիկն ու օրիորդ Հազարոտնուկը, քարերի տակից դուրս գալով մաքուր օդ շնչելու, սկսեցին բամբասել դեսից-դենից, ինչպես հին օրերում սովորություն կար այդպիսի կենդանիների շրջանում։

 

«Բարի երեկո, օրիորդ Հազարոտնուկ, սիրելիս»,– ասաց տիար Զատիկը հնարավորինս ամենաբարեհամբույր ձայնով։ «Բարի երեկո, տիար Զատիկ»,– զվարթորեն պատասխանեց օրիորդը։

 

Երբ եղանակից, ուտելիքի շատուքիչ լինելուց ու վտանգավոր վերջին դեպքերից մի քիչ խոսելուց հետո զրույցը դանդաղեց, տիայր Զատիկը, փորձելով խոսակցությունը վերստին աշխուժացնել, նոր թեմա բացեց։

 

«Օրիորդ Հազարոտնուկ»,– ասաց նա,– «թեեւ առաջ երբեւէ չեմ ակնարկել, ինձ վաղուց զարմացնում ու հետաքրքրում է Ձեր անատոմիայի մի ուշագրավ մանրամասն՝ Ձեր ոտքերի աննման բազմությունը։ Ես անչափ տպավորված եմ նաեւ այն վարպետությամբ, որով վազելիս կառավարում եք դրանք։ Ինչ մեղքս թաքցնեմ, ես ընդամենը վեցն ունեմ ղեկավարելու, բայց չեմ կարողանում Ձեզ պես աշխույժ շարժվել, եւ բոլոր ընկերներս ինձ համարում են նույնիսկ բավականին անշնորհք։ Մինչդեռ Դուք քանի՞սն ունեք… անթիվ-անհամար… բայց կարողանում եք տիրապետել դրանց բոլորին առանց առերեւույթ դժվարության, եւ որ կողմ ցանկանաք, շրջում եք մեծ արագությամբ ու նուրբ վայելչությամբ՝ թեքվելով առանց նվազագույն ճիգի։ Ասացեք խնդրեմ, սիրելի օրիորդ, ինչպե՞ս է առհասարակ դա հաջողվում Ձեզ»։

 

Այս փոքրիկ ճառը լսելով՝ օրիորդ Հազարոտնուկը գլխով թեթեւ շարժում արեց ետ, աչքերը սեթեւեթանքով խաղացրեց (ընթերցողին գուցե պետք լինի մի քիչ երեւակայություն բանեցնել) եւ ասաց.

 

«Դուք անչափ նրբանկատ եք, տիար Զատիկ, բայց իրականում շատ մեծ նշանակություն եք տալիս պարզ մի բանի։ Այո, ընդունում եմ իհարկե, որ քայլվածքս սահուն է ու վայելուչ, բայց իրականում ինձ շատ հեշտ է ոտքերս շարքով-կարգով պահելն ու կամքիս ենթարկեցնելը»։

 

Այնինչ, տիար Զատիկին այս պատասխանը չբավարարեց. «Դա գուցեեւ հեշտ թվա Ձեզ»,– ասաց նա,– «բայց Ձեր շարժական ապարատը բավականին բարդ է պատկերանում ինձ, եւ ես չեմ հասկանում, թե ինչպես եք հաջողացնում նույնիսկ հազվագյուտ դեպքերում ոտքը ոտքին չգցել ու չխճճվել քայլելիս։ Շատ կցանկանայի, որ բացատրեիք՝ ինչն ինչոց է։ Ենթադրենք, օրինակ, ուզում եք շարժել ձախից տասնվեցերորդ ոտքը։ Ի՞նչպես եք ճիշտ հրահանգը տեղ հասցնում ու գործը գլուխ բերում»։

 

«Դրանում բարդ բան չկա»,– աշխուժորեն արձագանքեց նա,– «հիմա ցույց տամ»։– Եւ օրիորդ Հազարոտնուկը փորձեց կատարել խնդրանքն ու շարժել ոտքը։ Բայց որքան էլ ծալվեց-բացվեց, որքան էլ ճգնեց ու քրտինք թափեց, չկարողացավ ստանալ ցանկալի արդյունքը։ Ի վերջո, ձախից տասնվեցերորդ ոտքը շարժելու փոխարեն, հազիվ կարողացավ աննշան մի ջղաձգում անել աջից տասներկուերորդով (առջեւից հաշված)։

 

Տիար Զատիկն այդ պահին գիտակցեց, որ առանց իմանալու դիպել է մի բանի, որը լավ կլիներ հանգիստ թողնել, եւ տեսնելով, թե ինչպես է օրիորդ Հազարոտնուկը տառապում ապարդյուն ջանքերից՝ լրջորեն անհանգստացավ։

 

«Օրիորդ Հազարոտնուկ, աղաչում եմ»,– թախանձեց նա,– «Ձեր գեղեցիկ գլուխը մի՛ զբաղեցրեք անմիտ հարցովս։ Ես պատասխանի կարիք իրականում բոլորովին չունեմ ու վախենամ վնաս պատճառեք Ձեզ։ Եկեք սա թողնենք մեկ ուրիշ օրվա»։

 

Սակայն օրիորդ Հազարոտնուկը չէր ցանկանում ետ կանգնել եւ, ըստ սույն դրվագից պատմող բոլոր հաղորդումների, մոտ մեկ ժամ շարունակ հուսահատ փորձեց ու փորձեց, մինչեւ իսպառ հյուծվեց։ Ամենավատը, սակայն, առջեւում էր։ Երբ օրիորդն ի վերջո հանձնվեց, այնքան էր արդեն շփոթված, որ այլեւս չկարողացավ որեւէ շարժում անել։ Գրողներից մեկը նույնիսկ փոքրիկ երկտող է նվիրել այս դժբախտ ելքի նկարագրությանը, որը, եթե հիշողությունս չի դավաճանում, հնչում էր մոտավորապես այսպես.

 

Լարված ճիգերից նա այնքան հյուծվեց,
Որ անօգնական գետին տապալվեց։

 

Արդյունքում, խեղճ արարածի բոլոր վերջույթներն ընդմիշտ կաթվածահար եղան, եւ դեպքից շատ չանցած՝ նա մահացավ քաղցից։

 

Այս ուսանելի հեքիաթն ասելիք ունի նաեւ մեր օրերում, ասելիք, որը միանգամայն ակներեւ է բոլորին, ովքեր ծանոթ են ազատ շուկայի նրբին մեխանիզմում պետական միջամտության արդի ալիքի թողած ազդեցությանն ու անհանգստացած են դրանով։ Փոխանակային գործունեության գոյություն ունեցող ցանցը, հարաբերակից գների մոզաիկայով հանդերձ, մարդկային հասարակության հրաշքներից մեկն է, եթե ոչ դրանցից մեծագույնը։ Այս գործիքն է, որ ծնել եւ ձեւավորել է արտադրության մասնագիտացման հիրավի ապշեցուցիչ մակարդակը՝ հնարավոր դարձնելով սպառողական բարիքների եւ ծառայությունների անհամար բազմությունը։

 

Գործելով գնային կառուցվածքի միջոցով՝ շուկան ճանաչում, հաշվառում եւ ներառում է իր մեջ միլիոնավոր անհատների հակումներն ու նախընտրությունները, իսկ համակարգն ինքնին անմիջապես արտացոլում է մասնակիցների բանակի մշտապես փոփոխվող տրամադրությունները եւ մնացյալ անհամար հանգամանքները։ Սրա կապակցությամբ է, ահա, որ հաճախ կիրառվում է «հրաշք» բառը՝ նկարագրելու համար ազատ մրցակցային շուկայի գործառնությունը։ Առանց հրահանգների եւ ուղղորդման, առանց պետական միջամտության եւ կենտրոնական պլանավորման՝ շուկայի անանձնական ուժերն ինքնաշարժ գործողությամբ ուղղորդում են ռեսուրսների հատկացումը, գնահատում արտադրողական գործոնների ներդրումն ու բաշխում ապրանքները։ Այս հրաշալի մեխանիզմը, որը, սակայն, որեւէ մեկի գյուտը չէ, այլ տնտեսական զարգացման ու գործունեության էությունն ինքնին, անկասկած կարող է խեղվել ու ամբողջովին փլուզվել գիտակցական միջամտության եւ ձեւափոխումների պատճառով։

 

Անձեռնմխելի մնալու դեպքում, երբ պետության լծակները սահմանափակված են գիշատիչ քայլերի կանխարգելմամբ, շուկան հրաշքներ է գործում տնտեսվարման ուղենշման առումով, սակայն գների սահմանմամբ, պետական կարգավորմամբ, բյուրոկրատական միջամտությամբ ու պլանավորմամբ խեղդված շուկայական ապարատը սկսում է սայթաքել՝ արդյունքում դառնալով բոլորովին անարդյունավետ։ Տարիներ առաջ իր դասընթացներում Ֆրեդ Թեյլորը, հարցին մեծ կարեւորություն տալով, շեշտում էր անձեռնմխելիության քաղաքականության անհրաժեշտությունը, եթե մենք ցանկանում ենք, որ գնային համակարգն արդյունավետ մնա տնտեսական գործունեության ուղղորդման մեջ։ Այս առթիվ նրա հաճախակի հորդորը մեկն էր՝ «Կապիկություն մի արեք թերմոստատի հետ»։

 

Շուկայի վրա ազդելու մերօրյա պրակտիկայի ծանր արդյունքը տեսանելի է ամենուրեք, սակայն սոցիալիստական այս միտումներին դիմագրավելու նշանները չափազանց թույլ են։ Պլանավորողները ծալվում-բացվում են ինչպես ուզեն՝ ճիշտ օրիորդ Հազարոտնուկի պես, այնինչ տնտեսության վերահսկման յուրաքանչյուր հավելյալ ճիգը սկիզբ է դնում ջղաձգումների եւ հոդախախտումների մի նոր շղթայի։ Նվիրյալ ինտերվենցիոնիստները, սակայն, իրենց զգալով ձիու վրա, թվում է՝ ոչ մի մտավախություն չունեն այս ամեն ինչի ավարտին ե՛ւ նրանց, ե՛ւ, ցավոք, մեզ սպասվող լճացումից ու համընդհանուր կաթվածից։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր