Ըստ ՀՀ Վիճակգրական Կոմիտեի՝ սպառողական շուկայում վերջին մեկ տարվա ընթացքում՝ 2020 թ. մարտը 2019 թ. մարտի նկատմամբ արձանագրվել է 0.1% գնանկում, իսկ վերջին մեկ ամսվա՝ 2020 թ. մարտը փետրվարի համեմատությամբ գնաճը 0.5%-ի չափով է:
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.8% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 1.3% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.4% և 6.4% գնաճերը:
Էական գնանկում է արձանագրվել նաև շաքարավազի շուկայում, մասնավորապես, վերջին մեկ տարվա ընթացքում շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 10.6% գնանկում:
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3% գնաճ, իսկ 2020թ. փետրվարի համեմատ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: