Ամերիկյան նավթի ֆյուչերսները աճել են ավելի քան 20 տոկոսով, իսկ Brent նավթի գինը սկսել է աճել երկօրյա անկումից հետո։
West Texas Intermediate-ը բարձրացել է 2,05 դոլարով (կամ 18 տոկոսով)՝ հասնելով 13,62 դոլարի մեկ բարելի դիմաց։ Brent տեսակի նավթը աճել է 4 ցենտով՝ հասնելով 19,37 դոլարի մեկ բարելի դիմաց։
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում նավթի գները նվազել են ավելի քան 70 տոկոսով՝ պայմանավորված նավթի նկատմամբ պահանջարկի կտրուկ անկմամբ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում։