2020-06-16

McKinsey. Ճկունություն vs COVID-19

banks.am-ը ներկայացնում է հատվածներ McKinsey Digital ընկերության EEMA տարածաշրջանում կառավարիչ գործընկեր Ալեքսանդր Սուխարեւսկու եւ նույն ընկերության կրտսեր գործընկեր Արսեն Ստորոժեւի հոդվածից՝ հրապարակված Harvard Business Review կայքում:

 

Ճգնաժամից ավելի քիչ կորուստներով դուրս գալու եւ հետագա մրցակցությանը պատրաստ լինելու առումով շանսերն ավելի շատ են նրանց մոտ, ովքեր կարող են արագ արձագանքել փոփոխություններին: McKinsey-ի կողմից հարցված եվրոպական եւ ասիական բանկերի ու հեռահաղորդակցության ընկերությունների գլխավոր տնօրենները պատմել են, թե բիզնես վարելու ինչպիսի ճկուն մոդելն է օգնել իրենց համավարակի ժամանակ: Կառուցվածքային ճկունությունը հնարավորություն է տվել թվայնացնել կապուղիները եւ ավելացնել վաճառքները 100-400%-ով, տեղափոխել աշխատակիցներին հեռահար աշխատանքի ռեժիմի եւ հաղթահարել անորոշությունը: Ճկուն մոտեցումը նաեւ օգնել է եվրոպական ռիթեյլերներից մեկին բացել նոր ինտերնետ խանութ ընդամենը 13 շաբաթվա ընթացքում՝ ապահովելով թվային եկամուտի թռիչք:

 

Ճկունությունն օգնել է նաեւ մինչ ներկայիս ճգնաժամը: COVID-19 համավարակից առաջ McKinsey-ի կողմից կատարած հետազոտությունը փաստում է, որ տարբեր ոլորտներից կազմակերպությունները կարող են բարելավել իրենց ֆինանսական ցուցանիշները 20–30%-ով, գործառնական գործունեության արդյունավետությունը՝ 30–50%-ով, հաճախորդների բավարարվածությունը եւ աշխատակիցների ներգրավվածությունը՝ 30 կետով:

 

Տվյալների մեծ զանգվածի հիման վրա՝ ստացված 2015-2020թթ. ընթացքում 20-ից ավել գործառնական եւ թվային փոխակերպման նախագծերի համալիր ուսումնասիրության, ինչպես նաեւ համավարակի ընթացքում ընկերությունների հարցման արդյունքներով, առանձնացվել են նոր գործառնական մոդելների պարտադիր տարրերը, որոնք կարող են դառնալ հաջող մրցակցության հիմք համավարակի ժամանակ եւ դրանից հետո:

 

Տեխնոլոգիաներ

Հետ մնալուց խուսափելու համար պետք է մոռանալ բաժանումը բիզնեսի եւ ՏՏ ծառայության միջեւ եւ դիտարկել յուրաքանչյուր ընկերություն որպես տեխնոլոգիական: Դա նշանակում է ծրագրային ապահովման մշակման համար առաջադեմ գործիքների, հանրային եւ անհատական ամպային հարթակների օգտագործում, ավտոմատացում, թեստավորում, ՏՏ համակարգերի ներդրում եւ շահագործում, ինչպես նաեւ անցում դեպի անխափան ՏՏ զարգացում (Continuous Delivery):

 

Անձնակազմ

Բոլոր տիպի ընկերություններում, որոնք նախկինում չէին պատկերացնում տանից անցկացվող խորհրդակցությունների մասին, տեղի է ունեցել կորպորատիվ վարվելակարգի տեղաշարժ դեպի առցանց տիրույթ: Հարցված ղեկավարները զանգվածաբար նշում են իրենց ծրագրերի մասին, այն է՝  հրաժարվել գրասենյակային տարածքների մի մասից ի օգուտ քովորքինգների վարձույթի, տեխնիկական մասնագետների թիրախավորված կերպով աշխատանքի վերցնել եւ ներգրավել աշխատակիցների ուրիշ երկրներից եւ տարածաշրջաններից, այդ թվում՝ հաճախորդների սպասարկման կենտրոններում հեռահար աշխատանքի համար:

 

Գործընկերություններ

Կապուղիների եւ ծառայությունների հարմարեցումը կարանտինի պայմաններին ստիպում է ստեղծել նոր գործընկերություններ: Նպատակն է՝ ավելի արագ ու էժան ստանալ պրոդուկտներ, ծառայություններ կամ հաճախորդային փորձի բաղադրիչներ: Օրինակ, հակաճգնաժամային ծառայությունների փաթեթներ ստեղծելու համար հեռահաղորդակցության օպերատորները  դաշինքի մեջ են մտնում առեւտրային մատակարարների, ֆինանսական ընկերությունների եւ սթրիմինգային ծառայությունների հետ:

 

Ռազմավարություն

Ճգնաժամից դուրս գալու հետ մեկտեղ մենք սպասում ենք խորացված վերլուծության օգտագործման ընդլայնման: Օրինակ, արհեստական բանականության օգտագործումը մարքեթինգում եւ վաճառքներում առաջնորդներին արդեն բերում է 5-10% լրացուցիչ եկամուտ, իսկ տարբեր օգտատերերի խմբերի վրա թվային պրոդուկտի ավտոմատացված թեստավորումը խոշոր եվրոպական բանկին հնարավորություն է տվել ավելացնել վաճառքների կոնվերսիան 50%-ով:

 

Գործընթացներ

Համավարակի պայմաններում ընկերությունները ստիպված են գործել կոշտ ժամանակային պայմաններում, օպերատիվ ճշգրտելով երկարաժամկետ եւ կարճաժամկետ առաջնահերթությունները, ինչպես նաեւ հարմարեցնելով կապիտալ եւ գործառնական ծախսերը առկա հանգամանքներին: Ճկուն գործառնական մոդելներով ընկերություններն արդեն ներդրել են եռամսյակային եւ երկշաբաթյա պլանավորման ցիկլեր, որոնք հնարավորություն են տալիս հետեւել եւ ճշգրտել պլանները փաստացի արդյունքների հիման վրա:

 

Տարբեր երկրներից եւ ոլորտներից հարցված տնօրենների մեծամասնությունը՝ հեռահաղորդակցությունից մինչեւ դեղագործություն, նշել է կառավարման ոլորտում ճկուն մոտեցումների կարեւորությունը (դրանք օգնում են հարթեցնել անցումային փուլի դժվարությունները), ինչպես նաեւ եռամսյակային (QBR) ճկուն պլանավորման առանցքային դերը, որը հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով պատասխանել համավարակի մարտահրավերներին եւ աշխատանքային ռեժիմում վերանայել նպատակների ու ռեսուրսների առաջնահերթությունները:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր