Պատմասացության (storytelling) 5 նմուշ և 5 սկզբունք

Թվերով, անուններով ու խիտ տեղեկատվությամբ հագեցած խոսքը ավելի փաստահեն է, սակայն լայն լսարաններ ներգրավելու տեսանկյունից կարող է համոզիչ չլինել: Պարզ լեզուն, համեղ հումորը, կյանքից վերցված պատմությունները, խոսքի հանպատրաստի ոճը պատմասացության (storytelling) հիմնական հատկանիշներն են:

 

Պատմասացությունը, որպես ազդեցության արդյունավետ գործիք, կիրառվում է քաղաքականության, կրթության, բուժական հոգեթերապիայի, բիզնեսի, մարքեթինգի և այլ այնպիսի ոլորտներում, որտեղ պահանջվում է աշխատել լսարանի հետ: Ժամանակակից աշխարհի լավագույն պատմասացողներից մեկը չինական հսկայի՝ Alibaba-ի հիմնադիր  Ջեք Ման է: Ծանոթանանք պատմասացության 5 օրինակելի նմուշի 2018 թվականին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ Ջեք Մայի հնչեցրած ելույթից:

 

 

Պատմասացությունը փորձարարական գործիք է և դրանով պայմանավորված չունի կառուցման հստակ մեթոդաբանություն: Սակայն, այնուամենայնիվ, պատմասացության ստեղծման համար կան մի քանի ընդհանուր սկզբունքներ:

 

  1. Ոչ թե զեկուցել, այլ պատմել

Տվյալներով ու թվերով հագեցած խոսքը նման է զեկույցի: Իսկ ո՞ւմ են զեկուցում… Զեկուցում են վերադասին, տնօրինությանը, կառավարման խորհրդին, կարճ ասած՝ բոլոր նրանց, որոնց հետ կան պաշտոնական ու գործնական փոխհարաբերություններ: Պատմասացության հաջողության համար հարկավոր է դիպչել ունկնդիրների սրտերին, իսկ դրա համար պետք է ոչ թե զեկուցել, այլ պատմել ինչպես հարազատ ընկերոջը:

 

Այնուամենայնիվ, լավ պատմություն ստեղծելու համար պետք չէ բացարձակապես հրաժարվել թվերից: Դրանք շատ կարևոր են պատմությունը «համեմելու» համար: Ջեք Ման 2-րդ պատմության մեջ թվերով ցույց է տալիս, թե շաբաթը քանի օր ու օրը քանի ժամ էր աշխատում իր պապիկը, ինքը կամ իր երեխաները: Թվերը հավաստիություն են հաղորդում խոսքին, օգնում են վստահ լինել, որ պատմասացողը չի հորինում:

 

  1. Պատմել բաց ու անկեղծ ոճով

Կարևոր է ոչ միայն պատմությունը, այլ նաև պատմելու ոճը: Պարզ լեզուն ու առողջ հումորը կրճատում են պատմասացողի ու լսարանի միջև եղած հոգեբանական հեռավորությունը: Երբ Ջեք Ման ծիծաղում է իր ձախողումների մասին պատմելիս, այդ հեռավորությունը կրճատվում է մի քանի «սրտաչափով»:

 

Ձախողումների, պարտությունների ու թույլ կետերի մասին պատմելը անկեղծության դրսևորում է, իսկ այն կարող է հրաշքներ գործել՝ կրճատված հեռավորության փոխարեն էմոցիոնալ կապ ստեղծելով: Ամերիկացի նեյրոտնտեսագետ, հոգեբանության, տնտեսագիտության ու կառավարման պրոֆեսոր Փոլ Զակը տարիներ առաջ կատարած հետազոտություների արդյունքում պարզել է, որ երբ մենք ձախողումների, կյանքի տխուր էջերի մասին անձնական պատմություններ լսելիս կարեկցում ու ապրումակցում ենք, ուղեղում սկսում է արտադրվել նյարդաքիմիական նյութ, որը կոչվում է օքսիտոցին: Դրա ազդեցությամբ ուղեղում առաջանում է «մոտենալն անվտանգ է» ազդանշանը: Երբ մենք լսում ենք, որ Ջեք Ման մինչև 30 տարեկանը անընդհատ ձախողել է, մենք կարեկցում ենք, էմպաթիա զգում, արտադրվում է օքսիտոցինը, որն էլ թուլացնում է անվստահության, կասկածամտության «կապանքները», մենք պատրաստ ենք լինում հավատալ, վստահել ու հիանալ:

 

Պատմասացության մեջ կյանքի տխուր էջերի մասին խոսելը գրեթե պարտադիր է: Ամերիկացի պրոֆեսոր Փիթեր Բերգերի և այլ սոցիոլոգների կողմից մշակվել է պատմասացության ընդհանուր կառուցվածք, որտեղ ևս կա անդրադարձ կյանքի տխուր էջերին, երբ հերոսը դեռ չի խախտել իր կյանքի «հոմեոստազը» և արկածները չեն սկսվել.

 

Սկիզբ. ներկայացվում է հերոսի աշխարհը նախքան արկածների սկսվելը,

 

Առճակատում. հերոսի կյանքը գլխիվայր շրջվում է, երբ նա սկսում է ինչ-որ բաներ փորձել,

 

Բանաձև. հերոսը հաղթում է չարագործին: Բայց դա բավարար չէ, որ նա կարողանա ապրել. կամ հերոսը, կամ աշխարհը պետք է վերափոխվի:

 

  1. Դրդապատճառի առկայություն

Լսարանը լսում է, երբ գիտի, որ ինչ-որ կերպ կարող է օգուտ ստանալ: Մենք լսում ենք Ջեք Մային, որպեսզի հասկանանք, թե ինչպես է նա դարձել հաջողակ առաջնորդ և արդյոք կան որոշակի խորհուրդներ, որոնք կարելի է կիրառել նաև մեր կյանքում: Դրդապատճառի առկայությունը ամենակարևորներից է, եթե դա չլինի, մարդիկ ոչ միայն չեն հավատա, այլև ընդհանրապես չեն էլ գա լսելու:

 

  1. Լսարանի մշտադիտարկում

Ջեք Ման այս պատմությունները պատմել է հարյուրավոր, գուցե հազարավոր անգամներ: Այդ կրկնությունները նրան հնարավորություն են տվել անընդհատ խմբագրել պատմությունն ու պատմելու ձևը՝ հաշվի առնելով, թե ինչպիսին է լսարանի արձագանքը ու հետադարձ կապը: Եթե սովորական զրույցի ժամանակ խոսողն անհետաքրքիր է, կարելի է թողնել ու գնալ, բայց եթե խոսողը համաժողովում է ելույթ ունենում, ինչքան էլ անհետաքրքիր լինի, ունկնդիրները չեն կարող թողնել ու դուրս գալ սրահից: Այսինքն՝ լսարանի արձագանքը հասկանալու համար բացի անընդհատ հետևելուց այլ տարբերակ չկա, քանի որ ներկաները, այսպես կոչված, «գերի ունկնդիրներ» են: «Գերի ունկնդիր» եզրույթը առաջին անգամ կիրառվել է 1902 թվականին՝ ի նկատի ունենալով այն ունկնդիրներին, ովքեր անկարող են փախչել:

 

  1. Չկորցնել էնտուզիազմը

Հայելու առաջ, ընկերների մոտ, փոքր խմբերում պատմությունը փորձարկելը հրաշալի միտք է, կրկնությունները օգնում են ազատորեն «լողալ», ճկուն ու պատրաստ լինել իրավիճակային էքսպերիմենտներ անելու: Բայց շատ հավանական է, որ այդքան կրկնությունները կստիպեն հոգնել ու ձանձրանալ: Երբ Ջեք Ման հերթական անգամ սկսում է էնտուզիազմով պատմել, թե ինչպես են նրան մերժել բոլոր գործատուներն ու համալսարանները, տպավորություն է առաջանում, որ նա դա առաջին անգամ է պատմում: Իրականում համացանցում կարելի է գտնել հարյուրավոր տեսահոլովակներ, որտեղ Ջեք Ման տարբեր երկրներում տարբերի առիթներով, բայց նույն էնտուզիազմով պատմում է նույն պատմությունը: Դա գուցե շատ բարդ է, սակայն պետք է գիտակցել, որ ունկնդիրների լսելու էնտուզիազմը ածանցվում է սեփական պատմության նկատմամբ պատմասացողի էնտուզիազմից: Ուրեմն՝ էնտուզիազմը չկորցնելը հաջողակ պատմասացության գրավականն է:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր