Սինգապուրի դպրոցական կրթությունը

Բրիտանական գաղութ համարվող Սինգապուրը Երկրորդ աշխարհամարտին բռնազավթվեց Ճապոնիայի կողմից: Պատերազմի ավարտին Սինգապուրն «ախտահարել» էին լայնորեն տարածվող հանցագործությունները, սովը, համաճարակները, կաշառակերությունը և ծայրահեղ աղքատությունը: Մի քանի տարիների համառ փորձերը Մեծ Բրիտանիային չօգնեցին սինգապուրցիների շրջանում վերականգնել հեղինակությունն ու վստահությունը: Սկիզբ էր առել հակագաղութային, ազգայնական շարժում, որն արտահայտվում էր «մերդեկա» (մալայերենով՝ «անկախություն») կարգախոսով:

 

 

1965 թվականին Սինգապուրը վերջնական անկախություն ձեռք բերեց: Առաջին վարչապետ Լի Կուան Յուի գլխավորած քաղաքականության միջոցով ստեղծվեց «սինգապուրյան հրաշքը», որն անհնար կլիներ առանց կրթական բարեփոխումների: Դրա համար նրանք մի կողմից փորձում էին կանխել «ուղեղների արտահոսքը», իսկ մյուս կողմից՝ ստեղծել իրական խնդիրների լուծմանն ուղղված կրթական համակարգ: Քանի որ պետության առաջ ծառացած խնդիրները մշտապես փոխվում են, տարիների ընթացքում փոփոխությունների ենթարկվեց նաև Սինգապորի կրթական համակարգը:

 

  • 1960-ական թվականներին կրթական համակարգի գլխավոր խնդիրը «գոյատևելն» էր, որի համար դպրոցի ընդհանուր կրթական ծրագրում մեծացվեց տեխնիկական կրթության մասնաբաժինն ու ներդրվեց երկլեզու (անգլերեն և մայրենի լեզու (մանդարին, թամիլերեն կամ մալայերեն)) քաղաքականությունը:
  • Երբ այլ երկրների հետ համեմատությամբ նորմալ կրթական համակարգի տարրական պահանջներն ապահովված էին, 1970-ականներին կրթական համակարգի գլխավոր խնդիրը դարձավ «արդյունավետության բարձրացումը»: Աշխատուժը պետք է կարողանար բարձր մակարդակով սպասարկել ներքին կարիքները և իրապես ծառայել տնտեսությանը:
  • 1980-ականներին նկատվեց նախկինում գործող ունիվերսալ ու կոշտ կրթական համակարգի փոփոխության անհրաժեշտություն. անցում կատարվեց «ունակությունների վրա հիմնված»կրթական համակարգի, որի դեպքում սովորողի նկատմամբ ցուցաբերվում էր խիստ անհատական մոտեցում: Այս փուլը կարելի է համարել քանակական բարելավումից անցում որակականին:

 

Սինգապուրի կրթական համակարգի զարգացումն ապահովելու համար 1960-ականներից աստիճանաբար մեծացվեցին կրթության ոլորտի պետական ծախսերը: Վերջին տարիներին դրանք կայունացել են ու 2018թ. տվյալներով կազմում են պետական բյուջեի մոտ 18.4%-ը և ՀՆԱ-ի՝ մոտ 2.5%-ը:

 

Սինգապուրում նախադպրոցական կրթությունն իրականացվում է ցերեկային խնամքի հաստատություններում (3-4 տարեկանների համար) և մանկապարտեզներում (4-6 տարեկանների համար): Մանկապարտեզների վճարը կախված է պահանջարկի մեծությունից: Օրինակ՝ համեմատաբար բարձր պահանջարկ ունեցող պետական մանկապարտեզների ամսական վճարը մոտ 230 ԱՄՆ դոլար է: Մանկապարտեզում երեխայի կրթության առաջ դրվում են երեք հիմնական նպատակներ՝ վստահության կառուցում, սոցիալական հմտությունների զարգացում, գրագիտության և թվաբանության տարրական հիմքի ապահովում: Իսկ ուսումնական ծրագրի մշակման համար մանկապարտեզներն ունեն լայն ինքնավարություն և երեխաներին կարող են սովորեցնել այն, ինչն առավել կարևոր են համարում՝ թվաբանությունից մինչև խոհարարություն, լեզուներից մինչև բացօթյա խաղեր:

 

Տարրական դպրոցը վեցամյա է: Առաջին 4 տարին համարվում է հիմնարար փուլ, վերջին 2 տարին՝ կողմնորոշման փուլ: Հիմնարար փուլը կենտրոնանում է անգլերենի, մայրենի լեզվի, մաթեմատիկայի և գիտության ուսուցման վրա, սակայն ուսումնասիրում են նաև արվեստ, երաժշտություն, ֆիզկուլտուրա,  հասարակագիտություն, խառնվածքի և քաղաքացիական կրթություն: Վարչապետության առաջին տարիներին Լի Կուան Յուն հայտարարեց, որ անգլերենը պետք է դառնա առօրյա հաղորդակցության լեզու: Անգլերենին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև այժմ: Այդ քաղաքականության շնորհիվ Սինգապուրը կարողացավ ավելի արագ ինտեգրվել միջազգային հարաբերությունների ու բիզնեսի մեջ: Կողմնորոշման փուլում աշակերտի ուսումնական ծրագիրը կազմվում է ըստ չորս հիմնական առարկաների՝  անգլերենի, մայրենի լեզվի, մաթեմատիկայի և գիտության առաջադիմությունների, որոնք գնահատվում են ստանդարտ ու սկզբնական մակարդակներով (մայրենի լեզվի դեպքում կարող է լինել նաև բարձրագույն մակարդակ): Աշակերտը կարող է չորս առարկայից էլ ունենալ ստանդարտ, կամ չորսից էլ՝ սկզբնական մակարդակ. դա ոչ լավ է, ոչ վատ, կարևորն այն է, որ աշակերտը սովորի իր սեփական «տեմպով»՝ հաշվի առնելով անհատական բնութագրիչները: Չորս առարկաների ցանկացած համադրություն հնարավոր է.

 

  • 4 ստանդարտ,
  • 3 ստանդարտ և 1 սկզբնական,
  • 2 ստանդարտ և 2 սկզբնական,
  • 1 ստանդարտ և 3 սկզբնական,
  • 4 սկզբնական:

 

Ունակությունների վրա հիմնված կրթությունը չի սահմանափակվում առաջադիմության մակարդակների հոսքերի ստեղծմամբ, կան նաև աշակերտի պոտենցիալը բացահայտելուն և իրացնելուն ուղղված առանձին ծրագրեր: Դրանցից ամենահինը «Շնորհալիների կրթության ծրագիրն» (The Gifted Education Programme, GEP) է, որն իրականացվում է 1984 թվականից: Ծրագրի միջոցով հավաքագրվում է տարրական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների լավագույն 1%-ը (նախկինում՝ 0.25%-ը), որը 4-6-րդ դասարանների կրթությունը պետք է շարունակի ծրագրի հատուկ հոսքում (իսկ եթե տվյալ դպրոցը չունի նման հոսք, աշակերտը պետք է փոխի դպրոցը): Շնորհալի երեխաներին ընտրելու համար իրականացվում է երկփուլ քննություն, որում ներառված են դիտարկման (մաթեմատիկա ու անգլերեն) և ընտրության (ընդհանուր ունակություններ) ստուգումները: Գնահատվում են երեխայի բանավոր, մաթեմատիկական ու տարածական ունակությունները:

 

Շնորհալիների կրթության ծրագրի հոսքում մայրենի լեզվից բացի մյուս առարկաները ուսումնասիրվում են ոչ թե դասագրքերով ու տետրերով, այլ քննարկումներով, բանավեճերով ու թիմային նախագծեր իրականացնելով: 4-րդ դասարանցիների համար իրականացվում են հետազոտական հմտությունները զարգացնող նախագծեր: Իսկ 5-րդ դասարանցիները իրենց հետաքրքրությունների շրջանակներում ընտրում են ինչ-որ ուղղություն, որը պետք է հետազոտեն մենթոր-ուսուցիչների ղեկավարությամբ: Յուրաքանչյուր մենթոր աշխատում է 4-5 աշակերտի հետ: Կան ընտրության մի քանի տարբերակներ.

 

  • Անհատական հետազոտություններ, որի դեպքում պետք է հետազոտել որևէ երևույթ և ներկայացնել կատարված բացահայտումները,
  • Նորամուծությունների ծրագիր, երբ սովորողները հայտնագործում կամ կատարելագործում են առօրյա խնդիրներ լուծող տարբեր իրեր,
  • Ապագա խնդիրների լուծում, որի դեպքում աշակերտները փորձում են լուծել այն խնդիրները, որոնց վաղը առերեսվելու է հասարակությունը:

 

Սինգապուրի կրթությունը բազմիցս քննադատվել է կրթական գործընթացում GEP-ի և այլ խիստ ընտրողական ծրագրերի միջոցով, այսպես կոչված, «էլիտայի» ստեղծման համար: Ըստ քննադատների՝ դա հանգեցնում է դպրոցականների, ապա հասարակության բարոյահոգեբանական մասնատման: Այս խնդիրը գիտակցելուց հետո 2007 թվականից GEP հոսքը թեպետ ինքնին չի վերացվում, սակայն աստիճանաբար ինտեգրվում է մյուս սովորական հոսքերի հետ՝ միացյալ դասերի կամ համատեղ նախագծերի միջոցով խթանելով երեխաների սոցիալականացումը:

 

Տարրական դպրոցն ավարտելիս երեխաները հանձնում են PSLE (Primary School Leaving Examination) քննությունը, որով որոշվում է իրենց հետագա դերը միջնակարգ դպրոցում: Ի տարբերություն շատ այլ երկրների՝ Սինգապուրում միջնակարգ դպրոցը չի բաժանվում միջին ու ավագ եռամյա դպրոցների: Այստեղ կա միայն միջնակարգ դպրոց, որը հոսքից կախված կարող է ունենալ տարբեր տևողություն՝ 4, 5 կամ 6 տարի: Միջնակարգ դպրոցում կան էքսպրես, նորմալ-ակադեմիական և նորմալ-տեխնիկական հոսքեր (գծ. 1)։

 

Էքսպրես հոսքն ունի երկու կրթական ծրագիր.

«O մակարդակի ծրագիրը» (4 տարի) հնարավորություն է տալիս ունենալ «Կրթության ընդհանուր հավաստագրի» (ԿԸՀ) սովորական (ordinary) մակարդակ: Տարրական դպրոցում ուսումնասիրվող առարկաներին ավելանում են հումանիտար գիտությունները, այդ թվում՝ աշխարհագրությունը, պատմությունը և գրականությունը (անգլերենով), դիզայնը և տեխնոլոգիան, սննդի և սպառողական կրթությունը, նախագծային աշխատանքը: Կան նաև ընտրովի առարկաներ, որոնք շատ բազմազան են՝ համակարգչային գիտությունից մինչև դրամա: Ընդհանուր առմամբ՝ կարևոր դերակատարում ունեն անգլերենը, մայրենի լեզուն, մաթեմատիկան, բնական և հումանիտար գիտությունները:

 

«Ինտեգրված ծրագիրը» (6 տարի), որը տալիս է ԿԸՀ-ի A` բարդ (advanced) մակարդակ: Այստեղ առարկաների կազմն ու կառուցվածքը դպրոցից կախված խիստ տարբեր են: Եթե O մակարդակի ծրագիրը «ուղեգիր» է տալիս դեպի կրտսեր քոլեջ կամ Տեխնիկական կրթության ինստիտուտ (պոլիտեխնիկ), ապա A մակարդակի «Ինտեգրված ծրագիրը»՝ միանգամից դեպի համալսարան:

 

Գծ. 1. «Կրթության ընդհանուր» հավաստագրի մակարդակներն ու դրանք ապահովող դպրոցական հոսքերը Սինգապուրում

 

Նորմալ-ակադեմիական հոսքում դասավանդվում են նույն առարկաները, ինչ էքսպրես հոսքի «O մակարդակի ծրագրում», սակայն այստեղ ևս կան երկու ծրագրեր, որոնք ունեն տարբեր տևողություններ ու հեռանկարներ.

 

«N(A) (նորմալ-ակադեմիական) մակարդակի ծրագիրը» տևում է 4 տարի, սակայն հնարավոր չէ ընդունվել ո՛չ համալսարան, ո՛չ էլ պոլիտեխնիկ: Կարելի է միայն մասնակցել պոլիտեխնիկի կողմից իրականացվող տարբեր կրթական ծրագրերի կամ շարունակել կրթությունը միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում և ստանալ հաջորդ՝ O մակարդակը:

 

«O մակարդակի ծրագիրը» 5-ամյա է, և կարելի է ընդունվել կրտսեր քոլեջ կամ Տեխնիկական կրթության ինստիտուտ (պոլիտեխնիկ):

 

Նորմալ-տեխնիկական հոսքում կա մի ծրագիր (4 տարի), որը տալիս է N(T) (նորմալ-տեխնիկական) մակարդակի հավաստագիր ստանալու հնարավորություն: Ուսումնասիրվում են նույն առարկաները, սակայն գլխավոր դերակատարում ունեցող առարկաների շարքում բնական ու հումանիտար գիտություններին փոխարինում են հասարակագիտությունն ու, իհարկե, համակարգչային գիտությունը: Նորմալ-տեխնիկական հոսքը ավարտողները ստանում են աշխատաշուկայում պահանջարկ ունեցող շատ հմտություններ, սակայն, ինչպես և N(A) մակարդակի դեպքում, չեն կարող միանգամից ընդունվել պոլիտեխնիկ կամ համալսարան:

 

Սինգապուրի կողմից դպրոցական կրթության ոլորտում կատարված ծախսերն ու ներդրված կայուն ջանքերն անարդյունք չեն եղել. սինգապուրցի 15-ամյա դպրոցականներն աշխարհի ամենախելացի պատանիներից են (գծ. 2): Ընդ որում՝ բրիտանական կրթության հետքի շնորհիվ այստեղ դպրոցականներին շատ չեն ծանրաբեռնում. դպրոցական տարին ունի 190 օր, իսկ դպրոցական օրն ունի ընդամենը 6 ժամ, ի տարբերություն, օրինակ, Չինաստանի, որտեղ երեխաները դպրոց են հաճախում տարեկան 240 օր, օրը՝ մոտավորապես 9.5 ժամ:

 

Գծ. 2. Սինգապուրցի դպրոցականների հավաքած միավորներն ու զբաղեցրած դիրքերը PISA-ի արդյունքներում (2009-2018թթ.)

 

Դպրոցական կրթության սինգապուրյան մոտեցումը շատ նման է Իսրայելի փորձին. երկուսն էլ գտնում են տաղանդների և նրանց դարձնում հանճար: Այս մոտեցմամբ պայմանավորված` Իսրայելում տուժում է միջին վիճակագրական աշակերտը, ով անտեսվելով՝ թուլանում է ու դրսևորում շատ ցածր ակադեմիական կատարողական (PISA-ում իսրայելցի երեխաները միշտ զբաղեցնում են 30-40-րդ տեղերը): Սակայն Սինգապուրը ճկուն հոսքային կրթաձևի ու երեխաների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու շնորհիվ հավասարակշռում է այդ երկու, առաջին հայացքից իրարամերժ, բայց իրականում համատեղելի մոտեցումները՝ տաղանդներին դարձնելով հանճար, առաջադեմներին՝ տաղանդավոր, իսկ թույլերին՝ առաջադեմ:

 

Այս թեմայով՝

2020-07-11  Թայվանի դպրոցական կրթությունը

2020-06-29  Հոնկոնգի դպրոցական կրթությունը

2020-06-15  Իսրայելի դպրոցական կրթությունը

2020-06-06  Ֆինլանդիայի դպրոցական կրթությունը

2020-05-23  Ճապոնիայի դպրոցական կրթությունը

2020-04-13  Չինաստանի դպրոցական կրթությունը

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր