2021-04-05

Ինչպես պաշտպանվել շուկայի անկումից. 5 խորհուրդ ներդրողներին

Ֆոնդային բորսան ցիկլային է. աճի ժամանակաշրջանին միշտ հաջորդում է անկումը եւ հակառակը: RBC-ն ոլորտի փորձագետների օգնությամբ փորձել է պարզել, թե ինչ պետք է անել, երբ շուկան ընկնում է, եւ ինչպես չկրել կորուստներ ֆոնդային բորսաներում խուճապի ժամանակ։

 

 

Եվ եթե աճող շուկան ուրախացնում է ներդրողների մեծամասնությանը, ապա դրա շտկումը կամ անկումը կարող է վախեցնել եւ տխրեցնել ոչ միայն բորսայի նորեկներին: Շուկայի անկման ժամանակ ակտիվների ավելացման կամ պարզապես պահպանման խնդիրն ամբողջությամբ ընկած է հենց ներդրողի ուսերին: Եվ այս խնդիրն այնքան էլ դժվար չէ, որքան թվում է առաջին հայացքից. կարեւոր է իմանալ ներդրումները պաշտպանելու հիմնական կանոնները:

 

1. Ստեղծել «անվտանգության բարձիկ»

Սա նշանակում է ստեղծել հատուկ ֆոնդ՝ պահպանողականորեն ներդնելով միջոցների մի մասը։ Օրինակ` ավանդներում կամ պարտատոմսերում: Այն շուկայում ավելի քիչ հակված կլինի փոփոխությունների: Եվ եթե շտապ միջոցների կարիք ունեք, ապա դրանք հեշտությամբ կարող եք դուրս բերել այդպիսի «բարձիկից»:

 

2. Որոշել նպատակները

Ինքներդ ձեզ համար պետք է որոշեք՝ որն է շուկայում ձեր հիմնական ռազմավարությունը: Եթե դուք երկարաժամկետ ներդրող եք, ապա շուկայի փոփոխականությունը չպետք է ձեզ անհանգստացնի: Ցանկացած անկումից հետո շուկան վերականգնվում է, դա միայն ժամանակ է պահանջում: Եթե դուք հստակորեն սահմանել եք երկարաժամկետ նպատակներ, ապա շուկայում կտրուկ անկման ընթացքում հարկավոր չէ խուճապահար վերանայել ձեր պորտֆելը․ պարզապես պետք է համբերել մինչեւ այդ ժամանակն անցնի:

 

3. Դիվերսիֆիկացնել պորտֆելը

Հավասարակշռված ներդրումային պորտֆելը պետք է բաղկացած լինի տարբեր բնույթի ակտիվներից՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր, անշարժ գույք, ոսկի, «այլընտրանքային ներդրումների» դասին պատկանող գործիքներ։

 

Նման ակտիվների գները նույն ժամանակահատվածում շարժվում են տարբեր ուղղություններով. ինչ-որ բան կարող է աճել, եւ ինչ-որ բան` ընկնել: Պատշաճ կերպով դիվերսիֆիկացնելով՝ ձեր պորտֆելը դառնում է պակաս զգայուն անկումների նկատմամբ, իսկ ներդրումների արդյունավետությունը մեծանում:

 

4․ Վերլուծել պորտֆելի ակտիվները

Մի իրավիճակում, երբ բոլոր վերլուծաբանները նախանշում են «արջի» շուկայի սկիզբը, անհրաժեշտ է վերանայել ձեր պորտֆելի բաժնետոմսերը` նվազեցնել ռիսկայինների մասնաբաժինը եւ ավելացնել կայուն ընկերությունների բաժնետոմսերը: Անորոշության պայմաններում խորհուրդ է տրվում կենտրոնանալ բացառապես բարձրորակ թողարկողների վրա. դրանք պետք է լինեն իրենց ոլորտներում խոշորագույն ընկերություններ, որոնք ճգնաժամի դեպքում հաստատ կգոյատեւեն։

 

5. Դիտարկել շահաբաժնային բաժնետոմսերը

Իրական գործիքը, որը կարող է չեզոքացնել պորտֆելի արժեքի անկումը, երբ շուկան ընկնում է, շահաբաժնային բաժնետոմսերն են (պարբերաբար շահաբաժիններ վճարող ընկերությունների բաժնետոմսեր – Banks.am)։ Շահաբաժինները ստեղծում են ազատ դրամական հոսք, որը կարելի է բաշխել սեփական հայեցողությամբ. վերաներդնել կապիտալում կամ ծախսել ընթացիկ կարիքների համար։

 

Հաջողակ ամերիկյան ներդրողները գնում են ոչ թե աճի բաժնետոմսեր, այլ «շահաբաժնային արիստոկրատներին» (ընկերություններ, որոնք տարեցտարի ավելացնում են շահաբաժինների վճարումներն ավելի քան 25 տարի): Շուկայի նվազման դեպքում շահաբաժինները թույլ են տալիս, որպեսզի ներդրողի պորտֆելը չընկնի ինդեքսների հետեւից։

 

Ի՞նչ անել, եթե շուկան ընկել է, իսկ դուք չեք հասցրել պատրաստվել դրան։ Այս դեպքում գլխավորը երկու հիմնական սկզբունքներին հավատարիմ մնալն է.

 

1. Մի վաճառեք

Տեսնելով ձեր պորտֆելը «կարմիր» գոտում՝ հույզերի ազդեցության տակ ցանկանում եք վաճառել ընկող ակտիվները՝ ձեր գումարի գոնե մի մասը փրկելու համար: Բայց դա անելու անհրաժեշտություն չկա, քանի որ շուկան վերականգնվելու է ցանկացած շտկումից հետո։

 

Շուկայում անկման պահին ամենաճիշտ բանը վերջին 50 տարիների ընթացքում S&P 500 ինդեքսի գծապատկերի շուրջ խորհելն է. այն միշտ աճել է, աճում է եւ կշարունակի աճել։ Իսկ շտկումները ժամանակավոր, բայց անհրաժեշտ «չարիք են», որոնք պետք է վերապրել պտտահողմի պես եւ շարունակել ուրախանալ սեփական ներդրումներով։

 

2. Լրացուցիչ գնեք

Իջնելու դեպքում դուք կկարողանաք ավելի շահավետ բաժնետոմսեր գնել, որոնք նախկինում թանկ էին: Անկման փուլում ավելի ցածր գներով ներդրումներ կատարելով՝ դուք կկարողանաք միջինացնել մուտքի գինը եւ երկարաժամկետ կտրվածքով համահարթել անկումը:

 

Իսկ դա նշանակում է, որ դուք կզգաք ձեր վրա ոչ թե ամբողջ անկումը, այլ միայն դրա մի մասը: Եվ որոշ ժամանակ անց պորտֆելի եկամտաբերությունը կաճի։

 

Նյութի սկզբնաղբյուրը` banks.am:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր