Ճապոնական խճանկար. Պատերազմ, ատոմային աղետ, կապիտուլյացիա, օկուպացում, տնտեսական վերելք

Հոկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու և դրանց հարակից՝ մեծ ու փոքր մոտ 3000 կղզիների վրա, որոնք զբաղեցնում են 372 հազ. քառ. կմ հողատարածք, գոյություն ունի Ծագող արևի երկիրը, որը XX դարի կեսերին ենթարկվեց անպատմելի ճնշման ու ատոմային աղետի: Ջրերով շրջափակված և մնացյալ աշխարհի հետ ցամաքային հեռահաղորդակցությունից զուրկ, ինչպես նաև աղքատիկ բնական պաշարներով յուրաքանչյուր պետության համար վերը նկարագրվածը կարող էր դառնալ պետական միավորի ոչնչացման և վերացման հիմնավոր ու արդարացնող փաստարկ։

 

Սակայն Ճապոնիան ոչ միայն դուրս եկավ անելանելի թվացող վիճակից, այլև ընդամենը մի քանի տասնամյակ անց դարձավ աշխարհի առաջատար ու զարգացած երկրներից մեկը, իսկ ներկայում մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրման և կիրառականության առումով, թելադրում է համաշխարհային տնտեսական իր օրակարգը՝ նախանշելով զարգացման աներևակայելի բարձր նշաձող։

 

Հետպատերազմյան տնտեսական վերելքը կամ «ճապոնական հրաշքը»

 

Հետպատերազմյան Ճապոնիայի տնտեսական վերելքի կամ, ինչպես ընդունված է անվանել, «ճապոնական հրաշքի» նկատմամբ մոտեցումները տարբեր են։ Ըստ տեսակետների և սկզբունքային հենքի՝ առանձնացվում են 4 հիմնական մոտեցումն եր՝ ռոմանտիկական, իրատեսական, կոսմոպոլիտական (աշխարհաքաղաքացիական) և սինթետիկ։

 

Առաջին մոտեցման դեպքում տնտեսության բարգավաճումը շաղկապվում է կոնֆուցիոսական էթիկայի և սամուրայի վարքագծի կանոնների (Բուսիդո) համատեղման խնդրին, որը, սակայն, չափազանց մակերեսային մեկնաբանում է, քանի որ, չնայած քրտնաջան աշխատանքի մասին քարոզին, այստեղ տնտեսական ու սոցիալական մարտահրավերները մեկնաբանվում են զուտ բարոյական տիրույթում, որն իր սկզբունքներով հակասության մեջ է նորարարական մտքի զարգացման հետ: Հարկ է նշել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում, հատկապես՝ օրենսդրական բարեփոխումների համատեքստում, կոնֆուցիոսականության էթիկայի սկզբունքները լրջորեն վերափոխվեցին, ինչի արդյունքում բարոյական եւ վարքագծային որոշակի կանոններ նորարարական զարգացումների համար դարձան լիովին կիրառելի եւ հետեւապես՝ օգտակար։

 

Իրատեսական եւ կոսմոպոլիտական մոտեցումների կողմնակիցները Ճապոնիայի տնտեսության զարգացումը դիտարկում էին բացառապես տնտեսական կառուցակարգերի դիտանկյունից, իսկ տեսակետների տարբերությունը նրանում էր, որ «իրատեսները» կենտրոնանում էին ներքին, իսկ «կոսմոպոլիտները»՝ արտաքին ազդող գործոնների համախմբերի վրա։ Այսինքն՝ առաջինները համարում էին, որ հետպատերազմյան Ճապոնիայի տնտեսական հաջողություններն, իրենց էությամբ նույնանման էին եվրոպական երկրներում արձանագրված հաջողությունների հետ (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), իսկ «կոսմոպոլիտները» շեշտում էին, որ Ճապոնիան, որպես համաշխարհային տնտեսական միասնական համակարգի մի մաս, հաջողել է համակարգային զարգացման ընդհանուր միտումների համատեքստում։

 

Սինթետիկ մոտեցման կողմնակիցները փորձում էին հնչած բոլոր տեսակետները համախմբել մեկ մոտեցման մեջ՝ ավանդական, մշակութային եւ տնտեսական գործոնները ներկայացնելով ընդհանուր ներկապնակում։

 

Վերելքի գործոնները

Հետպատերազմյան Ճապոնիայի տնտեսության վերելքին նպաստող գործոնները կարելի է խմբավորել ըստ գործընթացում դրանց մասնակցայնության աստիճանի եւ խորքայնության։ Ընդ որում, դրանց կարեւորությունը կամ գերակայությունը, ըստ ժամանակահատվածի, կարող է լինել տարբեր, սակայն կան գործոններ, որոնք դիտարկվում են ռազմավարական տեսանկյունից եւ իրենց բնույթով հայեցակարգային են։

 

Մասնավորապես՝ կարեւորագույն գործոններից մեկը երկրի ապառազմականացումն է։ Նախապատերազմյան Ճապոնիան հսկայական գումարներ էր ծախսում ռազմական ոլորտը պահպանելու ու զարգացնելու համար, ուստի, բանակի լուծարումն ու ծախսերի աննախադեպ կրճատումը երկրին հնարավորություն ընձեռեցին հայացքն ուղղելու դեպի արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում գոյություն ունեցող բազում հիմնախնդիրների լուծումը՝ հիմնվելով նոր տեխնոլոգիաների ձեռքբերման վրա։

 

Նման քաղաքականության մասին է վկայում այն փաստը, որ 1950-1970 թթ.-ին Ճապոնիան ձեռք բերեց մոտ 15 հազար արտոնագիր եւ թույլատրագիր (հիմնականում՝ ամերիկյան)։ Այսինքն՝ բավական թանկարժեք ներդրումների եւ նոր գիտական մշակումների փոխարեն, ոլորտների զարգացման առումով, հիմնական սկզբունք դարձավ նոր տեխնոլոգիաների գնումն ու դրանց տեղայնացումը տնտեսության հիմնական ճյուղերում։

 

Այս սկզբունքի կիրառման լավագույն օրինակներից մեկը նեյլոնի արտադրության արտոնագրային իրավունքի ձեռքբերման գործարքն էր ամերիկյան քիմիական հսկա «DuPont» եւ ճա պոնական «Toyo Rayon Co» (ներկայիս «Toray Industries») ընկերությունների միջեւ։ Ամերիկյան ընկերությունը նեյլոնի արտադրության տեխնոլոգիայի ստեղծման վրա ծախսել էր ավելի քան մեկ տասնամյակ եւ 25 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ճապոնական ընկերությունը 1950-ականների սկզբին նեյլոնի արտադրության արտոնագիրը գնեց 7.5 միլիոն ԱՄՆ դոլարով, ընդ որում, տարաժամկետ վճարման սկզբունքով (1951-1959 թթ.)։

 

Նշված տարիներին միայն նեյլոնի արտահանումից ստացված եկամուտը Ճապոնիայում կազմեց մոտ 90 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը գրագետ եւ եկամտաբեր գործարքի վկայություն էր։ Նմանօրինակ գործարքներն էլ հիմք դրեցին պատերազմից քայքայված, սակավ ռեսուրսներով երկրի տնտեսական վերելքին եւ արագացված տեխնոլոգիական հեղափոխությանը։

 

Տնտեսական այսպիսի քաղաքականության իրականացումը հնարավոր դարձավ օրենսդրական էական բարեփոխումների արդյունքում։ Մասնավորապես՝ օրենսդրորեն հանվեց գյուղացիական ընտանիքում ամրագրված կլանային օրինական իշխանության սկզբունքը, ինչը հնարավորություն ընձեռեց ընտանիքի ավագ որդիներին աշխատանքի անցնելու քաղաքում, ձեռք բերելու մասնագիտություն։

 

Այս հիմնարար փոփոխությունը, որն ավելի շատ ավանդույթային եւ բարոյական վարքագծի վերաիմաստավորման տիրույթում էր, հնարավորություն տվեց արդյունաբերական քաղաքների աշխատատար ոլորտներում լուծելու աշխատուժի խնդիրը։ Հենց այդ նկատառումով էլ ազգայնացվեցին զբաղվածության գործակալությունները, որոնք նախկինում վերահսկվում էին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Այս փոփոխությունը թույլ տվեց ընդհանուր հետաքրքրությունների շրջանակում միմյանց շաղկապել ուսումնական հաստատություններն ու աշխատանքային բորսաները՝ էականորեն կրճատելով աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման ու մշակման անհարկի ծախսերը։

 

Միաժամանակ, երկրի սահմանադրության փոփոխությամբ, էականորեն փոփոխվեցին քաղաքական եւ գործարար վերնախավի դերերը։ Մասնավորապես՝ կայսրը հրաժարվեց իր աստվածային ծագման շնորհից, թույլատրվեց արհմիությունների եւ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը, ձեւավորվեց տնտեսության մրցակցային դաշտ, որը նաեւ հստակեցրեց իշխանությունների եւ գործարարության փոխգործակցության «խաղի կանոնները», ինչն էլ, իր հերթին, հնարավորություն տվեց պաշտոնյաներին եւ ձեռներեցներին համատեղ ուժերով մշակելու զարգացման ընդհանուր ռազմավարություն, որոշելու տնտեսության գերակա ոլորտները։

 

Տնտեսական վերելքի կարեւոր գործոններից էր նաեւ հարկերի նվազեցման քաղաքականությունը, որի իրականացումը նույնպես պայմանավորված էր ռազմական ծախսերի կրճատմամբ։ Տնտեսական քաղաքականության առաջնային գերակայություն դարձավ արտահանման խթանումը, ինչը կարեւոր դեր խաղաց Ճապոնիայի տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից:

 

Մինչպատերազմյան Ճապոնիայի արտադրանքն արտաքին աշխարհում նույնացվում էր էժանության եւ ցածր որակի հետ: 1950-ականների վերջից սկսած՝ իրավիճակն ամբողջովին փոխվեց։ 1957-1973 թթ.-ին արտահանումն աճեց գրեթե տասն անգամ: Երկիրն արտահանում էր բարձրորակ եւ համաշխարհային մրցակցային շուկայի պահանջները բավարարող ավտոմեքենաներ, նավեր, օպտիկական սարքեր, էլեկտրական կենցաղային սարքավորումներ, կիսահաղորդիչներ, ռադիոներ, տեսախցիկներ, հեռուստացույցներ եւ լայն սպառման այլ ապրանքներ:

 

Հաջորդ կարեւոր գործոնը ձայբացուների՝ ֆինանսական եւ արդյունաբերական կոնգլոմերատների լուծարումն էր։ Սրանք այն խոշոր մենաշնորհ խմբերն էին, որոնք ձեւավորվել էին XIX դարի կեսերին եւ, ըստ էության, վերահսկում էին Ճապոնիայի տնտեսությունը: Մասնավորապես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հինգ հսկաներ՝ «Mitsui»-ն, «Mitsubishi»-ն, «Yasuda»-ն, «Sumitomo»-ն եւ կայսերական ընտանիքը վերահսկում էին Ճապոնիայի ֆինանսական կապիտալի գրեթե 4/5-րդ մասը եւ երկրի ընդհանուր ազգային հարստության մոտավորապես կեսը:

 

Խորքային բարեփոխման արդյունքում լուծարվեցին 18 խոշոր ձայբացուներ, եւ տեղի ունեցավ արդյունաբերողների, ռեսուրսների մատակարարների, բանկերի միավորում առավել ճկուն եւ գործունակ խմբերում, որոնք կոչվեցին կեյրեցու։ Ըստ տնտեսագետ Յուտակա Կոսաիի՝ «ձայբացուների լուծարումն այն լրջագույն լծակն էր, որը նպաստեց մրցակցային արդյունաբերության ստեղծմանը»: Ընդ որում, ձեւավորված գործարար խմբերի նպատակը ոչ միայն շահույթ ստանալն էր, այլեւ իրենց դիրքի ու դերի ամրապնդումը, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին շուկաներում մրցակցային հնարավորությունների ընդլայնումը։

 

Տնտեսության վերելքն ապահովող հաջորդ կարեւոր գործոնն արտադրության ավտոմատացման նպատակային գործընթացն էր, որը, ի դեպ, անխուսափելի էր դարձնում աշխատատեղերի կրճատման խնդրի առաջացումն ու դրանից բխող տրամաբանական դիմադրությունը։ Ուստի, աշխատողների աջակցությունը ստանալու նպատակով օրենսդրությամբ նրանց առաջարկվեցին ցմահ զբաղվածութան, ինչպես նաեւ աշխատավարձի ու ծառայության ժամկետների փոխշաղկապվածության պայմաններ։

 

Այս նորամուծությունը հանգեցրեց նրան, որ ավտոմատացման գործընթացը լուրջ դիմադրության չարժանացավ աշխատակիցների եւ նրանց շահերը պաշտպանող արհմիությունների կողմից, որի արդյունքում կարճ ժամանակ անց ճապոնական տնտեսությունը դարձավ աշխարհում ամենաավտոմատացվածներից մեկը։ Գծապատկեր 1-ում արտացոլված է «ոսկե վաթսունականների» տնտեսական աճի միջին ցուցանիշների համեմատականը՝ տասնամյակի կտրվածքով, որտեղ Ճապոնիան առնվազն երկու անգամ գեր զանցում է աշխարհի խոշոր տերություններին։

 

Գծապատկեր 1․ 1960-1973 թթ. տնտեսական աճի միջին տարեկան ցուցանիշը

 

Ճապոնիայի հետագա պատմությունը հագեցած է տնտեսական տարբեր ճգնաժամերով եւ վերելքներով, որոնց պատճառները մասնագետները շատ հաճախ փնտրում են հենց նույն բարեփոխումների ժամանակահատվածի իրողություններում։ Սակայն միակ ճշմարտությունն այն է, որ աղետալի պատերազմից ու ատոմային աղետից հետո երկիրը զրոյական կետից սկսեց կերտել իր ապագան. նախ՝ ի զորու եղավ ընտրելու հիմնական գործընկերոջը ու նախանշելու երկարաժամկետ զարգացման ուրույն ուղին, ապա կարողացավ վերանայել եւ վերաիմաստավորել ոչ միայն իրավական ու տնտեսական հիմնարար սկզբունքները, այլեւ ճապոնացի ժողովրդի հոգեւոր-ավանդական, դարերով կերտված վարքագծային նորմերը, որոնք այդ ժամանակ արդեն, կարծես թե, ենթագիտակցական մակարդակում էին։

 

Թվում է՝ մի քանի տասնամյակում հնարավոր չէ վերաձեւել իրերի՝ ասես քարացած դրվածքը, բայց ճապոնացիների աշխատասիրությունն ու հավատը, կարգապահությունն ու խելամտությունը, առաջնայինի ու երկրորդականի տարանջատման, կեղծ ու շիտակ հայրենասիրության տարբերակման ունակությունը եւ, ի վերջո, գերագույն գաղափարի եւ հստակ օրակարգի շուրջ ազգովի համախմբման ընդունակությունը հնարավորություն ընձեռեցին նրանց ոչ միայն ոտքի կանգնելու, այլեւ դառնալու XX դարի երկրորդ կեսի՝ աշխարհում գրանցված տնտեսական հաջողված պատմությունների հիմնական կերտողն ու մարդկության պատմության առաջընթացի լիիրավ խորհրդանիշը։

 

Համազասպ Գալստյան

Տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող

 

Ամբողջական հոդվածը` այստեղ:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր