Ոսկու խնդիրը

Լուդվիգ ֆոն Միզես, The Freeman պարբերականի 1965 թ. հունիսյան համարից

(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Ինչո՞ւ հենց ոսկին
Որովհետեւ, ըստ ներկայի եւ հնարավորինս կանխատեսելի ապագայի պայմանների, ոսկու ստանդարտն է միայն, որ փողի գնողունակության չափի որոշումն անկախ է պահում դիկտատորների, քաղաքական կուսակցությունների եւ «ճնշման» խմբերի հավակնություններից ու մեքենայություններից։ Եւ ոսկու ստանդարտն է միայն, որը տասնիններորդ դարի ազատականները, ներկայացուցչական կառավարության, քաղաքացիական ազատությունների եւ համընդհանուր բարգավաճման առաջամարտիկները կոչել են իրական փող։

 

Ոսկու ստանդարտի գերազանցությունն ու օգտակարությունն արմատավորված է նրանում, որ դա փողի առաջարկը փաստացի կախման մեջ է դնում ոսկու արդյունահանման շահութաբերությունից՝ դրանով իսկ կասեցնելով կառավարությունների լայնամասշտաբ գնաճային արկածախնդրությունները։ Ոսկու ստանդարտը երբեք չի ձախողվել։ Կառավարությունները միշտ փորձել եւ այսօր էլ փորձում են սաբոտաժի ենթարկել այն, բայց քանի դեռ շուկայական տնտեսությունն ամբողջովին չի ճնշվել աշխարհի բոլոր ծագերում սոցիալիզմի հաստատմամբ, ոչ մի կառավարություն չի ունենա ոսկու ստանդարտը ոչնչացնելու բավարար զորություն։

 

Որոշ պետություններ համարում են, թե բացառապես ոսկու ստանդարտն է «մեղավոր», որ իրենց գործադրած գնաճային սխեմաները ոչ միայն անկարող են լինում ձեւավորել նախատեսված օգուտները, այլեւ անխուսափելիորեն հանգեցնում են մի իրավիճակի, որը ե՛ւ ամբողջ բնակչության, ե՛ւ հենց ղեկավարների կողմից գնահատվում է շատ ավելի վատը, քան այն թեական կամ իրական չարիքները, որոնք արմատախիլ անելու համար այդ միջոցները մշակվել էին։ Չլիներ ոսկու ստանդարտը, հուշում է կեղծ-տնտեսագետների իրենց ամբոխը, նրանք կկարողանային համընդհանուր բարգավաճում բերել բոլորին։

 

Եկեք ուրեմն քննության առնենք այն երեք գլխավոր հայեցակարգերը, որոնք առաջ են քաշվել պետության ամենազորության այս առասպելը հիմնավորելու համար։

 

Սանտա Կլաուսի զորություն պետության ձեռքում
«Պետությունն Աստված է»,– ասել է գերմանական սոցիալիստական շարժման հիմնադիր Ֆերդինանդ Լասալը (Ferdinand Lassalle)։ Եւ իբրեւ այդպիսին՝ պետությունն իր իշխանության տիրական ուժով կարող է «արարել» փողի անսահման քանակություն՝ երջանկացնելով բոլորին։ «Անբարեհամբույր» մարդիկ փողի «արարման» այս քաղաքականությունը որակում են իբրեւ «գնաճ», ինչը պաշտոնական եզրութաբանությամբ ներկայումս կոչվում է «պակասուրդային ծախսում» (deficit spending)։

 

Սակայն ինչ անուն էլ գործածելու լինենք այս երեւույթի հետ առնչվելիս, իմաստը միշտ ակնհայտ է՝ պետությունն ավելացնում է շրջանառվող փողի ծավալը։ Ավելացած այս ծավալն ապա սկսում է «բռնոցի խաղալ» (ինչպես շատերը սիրում են կատակել սույն խնդիրների մասին խոսելիս) բարիքների եւ ծառայությունների չավելացած ծավալի հետ։ Պետության քայլերը, ուստի, ոչինչ չեն հավելում օգտակար բարիքների եւ ծառայությունների հասանելի քանակին, այլ սոսկ հանգեցնում են դրանց համար վճարվող գների վեր խոյանալուն։

 

Երբ պետությունը ցանկանում է բարձրացնել ոմանց, օրինակ՝ պետական աշխատողների, աշխատավարձը, ստիպված է լինում հարկմամբ առգրավել որոշ այլ անձանց եկամտի մի մասը՝ հայթայթած գումարը բաշխելով իր աշխատողների միջեւ։ Հարկատուներն արդյունքում հարկադրված են լինում սահմանափակելու իրենց ծախսերը, իսկ աշխատավարձի բարձրացումից օգտվածները՝ հնարավորություն ստանում միեւնույն չափով ավելացնելու դրանք։ Արդյունքում, դրամական միավորի գնողունակության նկատելի փոփոխություն տեղի չի ունենում։

Բայց եթե պետությունն աշխատավարձ բարձրացնելու համար անհրաժեշտ փողը հատկացնում է դա տպելու միջոցով, ապա աշխատավարձի բարձրացումից շահած մարդու ձեռքին այդ նոր փողը շուկայում հավելյալ պահանջարկ է սահմանում վաճառվող բարիքների եւ ծառայությունների չավելացած քանակի վրա։ Անխուսափելի արդյունքը լինում է գների ընդհանուր աճի միտումը։
Կառավարությունների եւ նրանց քարոզչամեքենաների կողմից այս երեւույթների փոխշաղկապվածությունը քողարկելու բոլոր փորձերը սին են։ Պակասուրդային ծախսումը նույնն է, ինչ շրջանառվող փողի քանակի ավելացումը, եւ այն, որ պաշտոնական եզրութաբանությունը խուսափում է դա «գնաճ» անվանելուց, գործին որեւէ օգուտ չի բերում։

 

Պետությունն ու պետական առաջնորդները չունեն հեքիաթային Սանտա Կլաուսի զորությունը եւ չեն կարող ծախսել` առանց որոշ մարդկանց գրպանը թեթեւացնելու։

 

«Էժան փողի» մոլորությունը
Տոկոսադրույքը ներկա եւ ապագա բարիքների գնահատման տարբերությունն է՝ արժեւորման յուրատեսակ զեղչ, երբ ներկա բարիքներն արժեւորվում են ավելի, քան ապագա բարիքները։ Սա չի կարող «վերացվել», քանի դեռ մարդիկ այսօրվա խնձորը գերադասում են մեկ, տասը կամ հարյուր տարի հետո ստանալիք խնձորից։ Վարկային շուկայում ձեւավորված շուկայական տոկոսադրույքի հիմնական բաղադրիչի՝ նախնական տոկոսադրույքի չափն արտացոլում է մարդկանց կողմից իրենց կարիքների ներկա եւ ապագա բավարարման արժեւորման տարբերությունը։ Տոկոսադրույքի անհետացումը, այն է՝ զրո տոկոսադրույքը, կնշանակեր, որ մարդիկ մազ անգամ չեն մտածում ներկա կարիքները բավարարելու մասին եւ բացառապես կենտրոնացած են ապագայի՝ գալիք տարիների, տասնամյակների եւ դարերի կարիքների բավարարման վրա։ Ուստի, այդ դեպքում մարդիկ միայն կխնայեին, կներդնեին եւ երբեք ոչինչ չէին սպառի։ Մյուս կողմից, սակայն, եթե մարդիկ դադարեին միջոցներ ձեռք առնել ապագային ընդառաջ (անգամ եթե խոսքը միայն ու միայն վաղվա օրվա մասին է), ոչինչ չխնայեին ու սպառեին նախորդ սերունդների կուտակած ամբողջ արտադրանքը, տոկոսադրույքը կաճեր բոլոր սահմաններից անդին։

 

Այսպիսով, ակնհայտ է, որ շուկայական տոկոսադրույքի չափն արդյունքում կախված չէ հարկադրանքի եւ բռնության պետական ապարատը (կամ այլ կերպ՝ տնտեսության «պետական սեկտորը») ղեկավարող անձնակազմի քմայքներից, հակումներից ու նյութական շահագրգռվածություններից։ Պետությունը, սակայն, իր ձեռքում բավարար իշխանություն ունի, որպեսզի ճնշում բանեցնելով՝ էժան փողի քաղաքականության մղի Դաշնային պահուստային համակարգը եւ իրեն ենթակա բանկերին։ Այդ ժամանակ բանկերը սկսում են վարկային էքսպանսիա։ Ձեռնածությունից զերծ գտնվող վարկային շուկայի կողմից սահմանված տոկոսադրույքներից ցածր շեմ հայտարարելով՝ նրանք, ըստ էության, առաջարկում են ոչնչից ստեղծված հավելյալ վարկեր եւ սույնով դիտավորյալ աղճատում ու կեղծում շուկայի վիճակի վերաբերյալ գործարարների գնահատականները։ Թեեւ կապիտալ ապրանքների առաջարկը (որը կարելի է ավելացնել միայն հավելյալ խնայողությունների միջոցով) մնում է անփոփոխ, այսպիսի աճպարարությամբ ստեղծվում է կապիտալի ավելի հարուստ առաջարկի պատրանք։ Բիզնեսը միտվում է ձեռնարկելու նախագծեր, որոնք էժան փողի արկածախնդրությամբ չկուրացած սթափ հաշվարկի դեպքում պարզորոշ կերպով կորակվեին իբրեւ վատ եւ վնասաբեր ներդրումներ (malinvestment)։

 

Վարկի հավելյալ ծավալները, հեղեղելով շուկան, հանգեցնում են գների եւ դրույքաչափերի կտրուկ աճի։ Ծնվում եւ զարգանում է արհեստական «բում»՝ ամբողջովին հեշտ փողի պատրանքի վրա կառուցված մի «վերելք», որը, սակայն, չի կարող հարատեւել, քանի որ վաղ թե ուշ պարզ է դառնում, որ վարկային էքսպանսիայի միջոցով ստեղծված պատրանքի պայմաններում բիզնեսը ձեռնարկել է նախագծեր, որոնց կենսագործման համար չունի բավարար հարստություն։

 

Երբ այս վնասաբեր ներդրումները դառնում են տեսանելի, բումը փլուզվում է։ Հաջորդող տնտեսական անկումը, ըստ էության, արհեստական բումի ոգեւորության բովում թույլ տրված սխալների լուծարման գործընթացն է, վերադարձը սառը դատողությանն ու խելամիտ գործավարությանը կապիտալ ապրանքների առկա առաջարկի սահմաններում։ Անշուշտ, ընթացքը ցավոտ է լինում, բայց դա է առողջացման ճանապարհը։

 

Վարկային էքսպանսիան մարդկանց երջանկացնելու բալասան չէ։ Դրա ծնած «բումը» անխուսափելիորեն հանգեցնում է անփառունակ փլուզման։

 

Եթե խնայողությունների միջոցով կապիտալ ապրանքների կուտակումը հնարավոր լիներ փոխարինել վարկային էքսպանսիայով (էժան փողով), աշխարհում ոչ մի աղքատություն չէր լինի։ Տնտեսապես հետամնաց պետությունները կարիք չէին ունենա տրտնջալու իրենց կապիտալի անբավարարությունից։ Երկրի դրությունը բարելավելու համար հարկավոր կլիներ ընդամենը մեկ բան՝ ավելի ու ավելի ընդլայնել վարկերը։ Երբեւէ չէին ծագի «արտասահմանյան օգնության» (foreign aid) սխեմաներ։ Այնինչ, հետամնաց երկրներին արտասահմանյան օգնություն հատկացնելով՝ Միացյալ Նահանգների կառավարությունն անուղղակիորեն խոստովանում է, որ վարկային էքսպանսիան չի կարող լինել խնայողությունների միջոցով կապիտալի կուտակման փոխարինիչը։

 

Նվազագույն աշխատավարձի օրենսդրության եւ «արհմիությունիզմի» ձախողումը
Դրույքաչափերը որոշվում են նրանով, թե սպառողը որքան է գնահատում վաճառքի հանված ապրանքի գնի մեջ բանվորի աշխատանքի հավելած արժեքը։ Քանի որ սպառողների վիթխարի մեծամասնությունը բաղկացած է աշխատավարձ կամ ժամավճար ստացողներից, մատուցված աշխատանքի եւ ծառայության դիմաց փոխհատուցման չափաբաժինը եւս որոշում են նույն այդ մարդիկ, որոնք էլ հենց ստանում են այդ աշխատավարձերն ու ժամավճարները։ Կինոաստղի կամ բռնցքամարտիկի չաղլիկ եկամուտները վճարվում են բանվորների եւ հավաքարարների կողմից, որոնք սեփական կամոք փող են մուծում դրանք դիտելու համար։

 

Այն ձեռներեցը, որն իր վարձու աշխատակցին կփորձի վճարել պակաս, քան վերջինիս աշխատանքը հավելում է արտադրանքի արժեքին, աշխատաշուկայում տանուլ կտա շահույթ հետապնդող այլ գործարարների հետ մրցակցությանը։ Մյուս կողմից՝ ոչ մի ձեռներեց չի կարող իր օգնականներին վճարել ավելին, քան սպառողը պատրաստակամ է փոխհատուցել՝ ապրանքը գնելով։ Եթե նա սահմանի ավելի բարձր դրույքաչափ, վնասներ կկրի՝ դուրս նետվելով գործարարների շարքից։

 

Երբ պետությունը օրենքներ է սահմանում՝ հաստատելով շուկայական մակարդակից բարձր նվազագույն դրույքաչափեր, դրանով իսկ սահմանափակում է աշխատանք գտնելու կարող ձեռքերի թիվը՝ գործազրկության մատնելով աշխատուժի մի մասին։ Նույնը ճիշտ է նաեւ «կոլեկտիվ բանակցությունների» համար, ինչպես դա մեղմասացորեն կոչում ենք։ Այս երկու մեթոդների միակ տարբերությունը նվազագույն դրույքաչափի կենսագործման համար գործադրվող ապարատների միջեւ է։ Պետությունն իր հրամանները կատարել է տալիս ոստիկանության եւ բանտապահների ձեռքերով։ Արհմիությունները «պիկետներ» են կազմակերպում։ Վերջիններս, նրանց անդամները եւ պաշտոնյաները ձեռք են բերել բավարար ուժ եւ իրավունք՝ անձին եւ նրա սեփականությանը վնաս հասցնելու, անհատին ապրուստի միջոցներ վաստակելու հնարավորությունից զրկելու համար՝ կատարելով այնպիսի արարքներ, որոնք որեւէ մեկը չէր կարողանա գործել անպատժելիորեն։ Մինչդեռ այսօր ոչ ոք արդեն չի կարող իրեն թույլ տալ չենթարկվելու արհմիության հրամաններին ու որոշումներին, իսկ գործատուներին այլ ընտրություն չի մնում, քան զենքերը վայր դնել նրանց թելադրանքի առջեւ կամ դուրս մղվել բիզնեսից։

 

Սակայն այս ամենով հանդերձ՝ արհմիություններն ու կառավարություններն անզոր են տնտեսական օրենքների դեմ։ Բռնությունը կարող է հետ պահել գործատուին շուկայական դրույքաչափով օգնություն վարձելուց, բայց այն չի կարող ստիպել նրան աշխատանքի ընդունել գործ գտնելու ցանկությամբ տոգորված բոլորին։ Ուստի, աշխատավարձերի դրույքաչափերի սահմանման հարցում պետության եւ արհմիությունների միջամտության արդյունքը միայն մեկն է՝ գործազուրկների թվի անդուլ աճը։

 

Այսօրինակ ելքը կանխելու համար բանկային համակարգերը, որոնք Արեւմուտքի բոլոր պետություններում ենթակա են կառավարական ձեռնածությանը, դիմում են գնաճի։ Շրջանառվող փողի քանակն ավելացնելով եւ դրա միջոցով դրամական միավորի գնողունակությունը նվազեցնելով՝ նրանք կրճատում են ուռճացած վճարաչափերը՝ հասցնելով դրանք այնպիսի մեծության, որը համահունչ է շուկայի դրությանը։ Սա ներկայումս անվանում են Քեյնսյան լիակատար զբաղվածության քաղաքականություն։ Փաստացի, սա աշխատաշուկայի պայմանների հետ կառավարության եւ արհմիությունների ձեռնածության անպտուղ փորձերը հավերժացնելու մի մեթոդ է շարունակական գնաճի միջոցով։ Այն պահին, երբ հավելյալ գնաճը հաջողացնում է դրույքաչափերը համապատասխանության բերել այնպես, որ հնարավոր լինի խուսափել գործազրկության հետագա տարածումից, արհմիություններն ու պետությունը նորացված եռանդով են վերսկսում իրենց արկածախնդրությունը՝ փորձելով դրույքաչափերը բարձրացնել այն մակարդակից, որի դեպքում աշխատանք փնտրող յուրաքանչյուր ոք կարող է գործ գտնել։

 

«Նոր կուրս» (New Deal), «Արդար կուրս» (Fair Deal), «Նոր սահմաններ» (New Frontier), «Մեծ հասարակություն» (Great Society) տեսած մեր հարյուրամյակի պատմական փորձը գալիս է հաստատելու տասնիններորդ դարի բրիտանական լիբերալիզմի հիմնարար դրույթը, ըստ որի՝ աշխատավարձով ապրող բոլոր մարդկանց նյութական դրությունը բարելավելու միայն մեկ միջոց կա՝ ավելացնել ներդրված կապիտալի՝ մեկ շնչին բաժին ընկնող չափը։ Այս արդյունքին կարելի է հասնել միայն հավելյալ խնայողությունների միջոցով եւ կապիտալի կուտակմամբ, սակայն երբեք՝ կառավարության որոշումներով, արհմիությունների կողմից բռնության եւ ահաբեկման գործադրմամբ եւ կամ գնաճով։ Ոսկու ստանդարտի թշնամիները սխալ են նաեւ այս հարցում։

 

ԱՄՆ ոսկու պաշարի կրճատումը
Աշխարհի բազում վայրերում ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ հետզհետե սկսում են գիտակցել, որ Միացյալ Նահանգները եւ աշխարհի պետությունների մեծամասնությունը որդեգրել եւ անդավաճան հետեւում են կայուն գնաճի քաղաքականության։ Նախորդ տասնամյակների փորձից նրանք բավարար դասեր են քաղել, որպեսզի եզրակացնեն, որ կայուն գնաճի ապահովման այս քաղաքականության արդյունքում ոսկու ունցիայի գինը մի օր կթանկանա ե՛ւ ԱՄՆ ե՛ւ իրենց երկրի արժույթով։ Անհանգստացած՝ մարդիկ ցանկանում են խուսափել այդպիսի զարգացումների հետեւանքով տուժելուց։

 

Ամերիկացիներին արգելված է ոսկեդրամ եւ ոսկու ձուլակտոր պահել։ Փորձելով պաշտպանել իրենց ֆինանսական ակտիվները՝ նրանք վերադառնում են նույն մեթոդներին, որոնք պատմության ընթացքում տեղի ունեցած ամենացնցող գնաճի բովում գերմանացիները կոչեցին «Flucht in die Sachwerte» («Հոսք դեպի նյութական արժեքներ»)։ Մարդիկ ներդնում են հասարակ բաժնետոմսերում եւ անշարժ գույքում՝ նախընտրելով ունենալ վճարման օրինական միջոցով ապահովված պարտքեր, քան վճարման օրինական միջոցով ապահովված մուրհակներ:

 

Նույնիսկ այն երկրներում, ուր մարդկանց թույլատրված է ոսկի գնել, ֆինանսապես կարող անհատներն ու հաստատությունները մինչ օրս դեռ չեն կատարել ոսկու՝ նշանակալի ծավալի գնումներ։ Մինչեւ այն պահը, երբ ֆրանսիական գործակալությունները սկսեցին ոսկի գնել, ոսկու գնորդները հիմնականում համեստ եկամտի տեր մարդիկ էին, որոնք իրենց մտահոգություններից ելնելով՝ ցանկանում էին մի քանի ոսկեդրամ «ետ գցել սեւ օրվա համար»։ Այսօրինակ մարդկանց գնումներն էին, որ Լոնդոնյան ոսկու շուկայի միջոցով նվազեցրին Միացյալ Նահանգների ոսկու պաշարը։

 

Մեկ ձեւ կա միայն, որը հնարավորություն է տալիս կանխելու ամերիկյան ոսկու պաշարի հետագա կրճատումը՝ արմատական հրաժարումը պակասուրդային ծախսումից ու «հեշտ փողի» որեւէ քաղաքականությունից։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր