2021-04-13

Կիրիտ Վելանի. Ձախողելու ենք, եթե մարդկանց Հայաստանում չպահենք

Գուցե անհավանական թվա, բայց գործարար եւ ֆիզիկոս Կիրիտ Վելանին, որը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, իսկ ծագումով՝ Հնդկաստանից, այժմ հայկական անձնագիր ունի: Նրա տան անկյունում Հայաստանի դրոշն է, իսկ հյուրասենյակի պատին՝ Արարատի հսկայական գեղանկարը։

 

Վելանին FMD K&L Armenia կենսատեխնոլոգիական կենտրոնի գործադիր տնօրենն է։ Նրա գրասենյակային ցանցն ունի 342 աշխատակից, որոնց 99.9%-ը հայեր են եւ միայն Կիրիտ Վելանիի օգնական Յուչին է ազգությամբ չինացի։

 

Փորձեցինք պարզել՝ ի՞նչն է Կիրիտ Վելանիին Հայաստանում պահում արդեն 5 տարի։

 

Շները Երեւանի փողոցներից

 

«Այս շները թերապեւտիկ գործառույթ են ունենալու, նրանք օգնելու են հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ տարեցներին»

 

Կիրիտ Վելանիի առանձնատուն ենք հասնում 40 րոպե ուշացմամբ եւ անձրեւից ամբողջությամբ թրջված։ Դռան մոտ լսվում է շների բարձր հաչոցը, եւ երբ դուռը բացվում է՝ 3 հսկա շուն նայում են մեզ ակնհայտ անվստահությամբ։

 

Կիրիտ Վելանին

Կիրիտ Վելանին, Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Մի վախեցեք։ Նրանք վտանգավոր չեն։ Այս շներին ես գտել եմ Երեւանի փողոցներից եւ որդեգրել։ Նրանցից երկուսը վատառողջ էին, մի կերպ ենք բուժել ու մի լավ ծրագիր ենք մտածել՝ նրանք դառնալու են թերապեւտ-շներ հաշմանդամություն ունեցող երեխաների եւ տարեցների համար։ Վստահ եմ, որ նույնիսկ այցելությունը այս շներին կօգնի նրանց ավելի լավ զգալ», – ասում է Կիրիտը, ձեռքով շոյելով շներին ու շարունակ նրանց հետ հայերեն խոսելով։

 

Ճանապարհ դեպի Հայաստան

 

«Այստեղ դուք կարող եք ունենալ մեծ քանակությամբ բժշկական, դեղագործական, մաթեմատիկական տաղանդներ, բայց որեւէ կերպ չօգտագործել այդ ներուժը»

 

«Անցյալում ես առողջական լուրջ խնդիրներ ունեցող թոշակառու էի եւ մի օր որոշեցի՝ այն ինչ կա, բավական է, պետք է կյանքից գոհ լինել։ Որոշումս կայացրեցի 2014-ին։

 

Կենտրոնացա երեխաներիս ուղղությամբ՝ նրանք դեռահասներ էին եւ համալսարան էին հաճախում։ Մի անգամ միասին գնացինք սուրճ խմելու եւ հասկացա, որ նրանց  հետ խոսելու ընդհանուր ոչինչ չունեմ։ Շփոթված էի։ Որոշեցի, որ ժամանակն է իմ կյանքում ինչ-որ բան փոխել։ Ուղեւորվեցի Չինաստան կնոջս հետ, որն այդ ժամանակ մի ընկերությունում էր աշխատում։ Նրանց իմ ծառայությունները առաջարկեցի, բայց քանի որ դա ՏՏ եւ ֆիզիկայի ոլորտն էր, առաջարկս առանձնապես պահանջարկ չունեցավ, որովհետեւ երբ հարցն այդ ոլորտին է վերաբերվում, Չինաստանն է խաղավարը», – պատմում է Վելանին։

 

Կիրիտ Վելանիի խոսքով՝ 2015 թվականը նրա կյանքում փոփոխությունների տարի էր։ Հաճախորդներից մեկի պատվերով, Սուրբ Ծննդյան տոներից հետո Կիրիտը Մեծ Բրիտանիայից գործուղվեց Հայաստան՝ գործընկերներից մեկի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Ժամանելով Երեւան ապշեց՝ Հայաստանում մինչեւ հունվարի 7-ը Նոր տարի են նշում եւ բոլոր պետական հիմնարկները փակ են։ Գործարարը որոշեց ուսումնասիրել Հայաստանն ու հայերին, եւ իր համար «նոր Կուբա» բացահայտեց։ Մի քանի ամիս անց Կիրիտը Երեւանում բացեց առաջին գրասենյակը։

 

«Սկզբում 18 աշխատակից ունեինք: Բիզնեսի սերմերը ցանված էին։ Մենք զբաղվում ենք կլինիկական հետազոտություններով՝ աջակցելով ապահովագրության ոլորտին, կենտրոնացած ենք դեղագործական արդյունաբերության վրա, տրամադրում ենք մաթեմատիկայի մասնագետներ, որոնց հետազոտությունների շնորհիվ դեղերը հայտնվում են շուկայում: Այս պահին արդեն 342 աշխատող ունենք եւ կարող եմ արձանագրել՝ մեր աշխատանքն իսկապես արդյունավետ է»:

 

Հայաստանի քաղաքացիություն

 

«2019-ին ինձ ուղեկցեցին մի գեղեցիկ սենյակ, որտեղ ես ստացա իմ հայկական անձնագիրը»

 

Կիրիտը հպարտ է հայկական անձնագիր եւ Հայաստանի քաղաքացիություն ունենալու համար։ Երբ  խոսում է Հայաստանի եւ հայերի համար, սովորաբար կիրառում է «ես», «մենք» դերանունները, նրա աչքերը սկսում են շողարձակել եւ դեմքին լայն ժպիտ է հայտնվում։

 

«Երջանիկ էի, երբ անձնագիրս ստացա։ Հետո, երբ Երեւանում տուն գնեցի, էլի երջանիկ էի, որովհետեւ մտածում էի՝ հիմա սա իմ տունն է, եւ իմ թոռներն այն կվայելեն, իմ ընտանիքն այն կվայելի»։

 

Գրասենյակը լռում է

 

«Մենք ուղղակի աշխատում ենք։ Երբ ուղղակի ընդլայնվում ես, ավելի լավ է լռել»

 

FMD K&L-ը միջազգային խոշոր պայմանագրային հետազոտական կազմակերպություն է: Այն ծառայություններ է մատուցում դեղագործական, կենսաբժշկական նյութեր, բժշկական սարքեր արտադրող ընկերությունների համար։ Ըստ Կիրիտ Վելանիի՝ ընկերությունն Հայաստանում արդեն երկրորդ կառավարության հետ է աշխատում եւ որեւէ լուրջ խնդրի չի բախվել։

 

Նրա պնդմամբ՝ նրա համար շատ կարեւոր է այն միջավայրը, որտեղ իրենց աշխատանքային օրն են անցկացնում ընկերության աշխատակիցները: Հենց այդ պատճառով է, որ Կիրիտը գրասենյակի ներսում մանկապարտեզ եւ մարզադահլիճ է կառուցել։

 

Կիրիտ Վելանին

Կիրիտ Վելանին, Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Որոշել ենք մեկ այլ մեծ գրասենյակ էլ վարձակալել եւ եւս մեկ մանկապարտեզ բացել։ Ես հպարտ եմ այդ որոշման համար, որովհետեւ ես եւ կինս երեխաներին մանկապարտեզ տանելու համար ամեն օր 1,5 ժամ մեքենա էինք վարում։ Հիմա կա այս մանկապարտեզը, եւ ծնողները մոտ են իրենց երեխաներին։ Պատկերացրեք, որ 342 աշխատող՝ 275 կին եւ 67 տղամարդ, աշխատում են մեկ վայրում եւ միջինից բարձր, լավ աշխատավարձ են ստանում։ Պատկերացնում ե՞ք՝ դուք աստիճաններով կարող եք ներքեւ իջնել՝ մանկապարտեզ, գրկել ձեր երեխային, մի քանի րոպեից վերադառնաք ձեր աշխատասեղանի մոտ եւ հանգիստ շարունակեք աշխատել։ Սա մեզ օգնում է հաճախորդների պատվերն ավելի լավ որակով կատարել։ Արդյունքում՝ նրանք ավելի շատ են պատվիրում, իսկ դա նշանակում է, որ մենք ավելի շատ պատվիրատու ենք հավաքագրում։ Ես շատ եմ հպարտանում իմ թիմով»։

 

Սրտի կաթվածը եւ հայ բժիշկները

 

«Հայաստանում բժշկության հիմքերը չափազանց լավն են»

 

«Մի քանի տարի առաջ, Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ սրտի կաթված ունեցա եւ գնացի հիվանդանոց։ Բժիշկը մի հայացք ձգեց եւ ասաց, որ սրտի երեք ստենտի կարիք ունեմ։ Հրաժարվեցի։ Նա էլ ինձ հստակ բացատրեց, որ եթե ստենտները չտեղադրվեն, ապա բավական կլինի, որ մեկնեմ ու վերադառնամ, եւ նորից սրտի կաթված կստանամ։ Նրա բառերը մարգարեական էին։ Այդժամ գիտակցեցի, թե ինչ ուժեղ մասնագետներ են այստեղ աշխատում»։

 

Առաքելությունը ներդրում է

 

«Հարցը ոչ թե փողն ու գործերը շտկելուն է վերաբերվում, այլ մարդկանց։ Եթե չկարողանանք մարդկանց ներսում պահել, մենք ձախողելու ենք»

 

Ընկերության պաշտոնական կայքի առաջին էջերից մեկում հսկայական տառերով գրված է. «Աշխատելու համար Հայաստանից ավելի լավ տեղ չկա»: Կիրիտը ոչ միայն անկեղծորեն հավատում է այս բառերին, այլեւ փորձում է ամեն ինչ անել արտերկրում բնակվող «հայ ուղեղներին» Հայաստան բերելու համար։

 

«Պատկերացնո՞ւմ եք՝ ես կարողացել եմ համոզել մարդկանց, որ վերադառնան հայրենիք։ Կանադայում ապրող եւ 14 տարվա աշխատանքային փորձ ունեցող մի հայ, որոշում է կայացրել ընտանիքի հետ տեղափոխվել այստեղ։ Մենք մի խորհրդատու ունենք, որը ԱՄՆ քաղաքացի է եւ որը երբեք չէր եղել Հայաստանում, բայց որոշեց հրաժարվել ամեն ինչից եւ տեղափոխվել այստեղ: Նա խոսում է արեւմտահայերեն, եւ ոչ բոլորն են հասկանում նրան, բայց նա երջանիկ է այստեղ գտնվելու համար եւ աշխատում է վիրավոր զինվորների հետ: Մենք չենք կարող նրան վճարել ԱՄՆ-ում վաստակած գումարների չափով, բայց փոխարենը կարող ենք նրան մեր կյանքի մի մասը դարձնել»:

 

Կիրիտը վստահ է, որ սրանք են այն սերմերը, որոնք ավելի շատ փող կբերեն Հայաստան: Նա ինձ հիշեցնում է Ֆրեդրիկ Իդեստամի, Էդուարդ Պոլոնի, Լեո Մեխելինի մասին։ Նրանք այն հայտնի 3 ֆիններն են, որոնք Ֆինլանդիան ճանաչելի դարձրին ամբողջ աշխարհում։

 

«Այս երեք տղաները ստեղծեցին Nokia-ն, եւ եթե նրանք մտադրվեին, կարող էին ամբողջ Ֆինլանդիան վերակառուցեին։ Մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է անել դա։ Դժվար է աշխատել, դժվար է սկսել, բայց հնարավոր է»:

 

Առաքելությունը պատերազմի ժամանակ

 

«Երբ կիրակի պատերազմը սկսվեց, երկուշաբթի գիշերը մենք սկսեցինք մտածել, թե ընկերությունն ինչպես կարող է օգնել»

 

Մենք մեր գրասենյակներից երկուսը վերածեցինք կացարանների, եւ սկսեցինք կենցաղային պայմաններ ստեղծել ընտանիքներ ընդունելու համար։ Ժամանեց առաջին ընտանիքը եւ պարզ դարձավ, որ մենք լավ չենք պատրաստվել, որովհետեւ հաշվի չէինք առել, որ մարդիկ Արցախից գալու են միայն իրենց հագուստներով ու հեռախոսներով, եւ որ նրանք ընդմիշտ կորցրել են իրենց տները։ Մենք կենտրոնացանք ավելի շատ հագուստ, ուտելիք եւ հիգիենայի պարագաներ գնելու ուղղությամբ։

 

Սկսեցինք դիմավորել նրանց, եւ շուտով վազեցի կահույքագործ ընկերներիս մոտ ու 50 մահճակալ պատվիրեցի։ Այդ ընթացքում մեր աշխատակիցները չափազանց մեծ ջանասիրությամբ էին աշխատում՝ նախապատրաստում էին շենքը, սեղաններն էին տեղափոխում, մահճակալներ դնում։ Այս ընթացքում, նույնիսկ գիշերը 3-ին, նոր ընտանիքներ էին ժամանում։

 

Մենք սկսեցինք մտածել ավելի ու ավելի շատ մարդկանց հյուրընկալելու մասին։ Ես որոշեցի մի մեծ առանձնատուն գնել տանս դիմաց`բոլորին ընդունելու համար: Արդյունքում, 2020-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2021-ի փետրվարի 28-ը մենք Արցախից հյուրընկալել ենք ընդհանուր առմամբ 132 մարդու եւ բավարարել նրանց կենցաղային բոլոր կարիքները՝ սնունդ, հագուստ, տաք սենյակներ եւ երեխաների համար դասընթացներ։

 

Այս ընթացքում իմ տղաներն էլ դրամահավաք կազմակերպեցին եւ 36 հազար դոլար գումար փոխանցեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Նրանցից յուրաքանչյուրը 8000 դոլար գումար էր ներդրել անձնական հաշվից։ Իմ եղբայրները նույնպես գումարներ հավաքագրեցին եւ ուղղեցին հիմնադրամին։

 

Ես այնքան հպարտ եմ նրանց համար՝ նրանք հասկացան ինձ, աջակցեցին, կարեւորեցին այս իրավիճակը։

 

Այս պահին մտածում ենք Արցախում մեր կենտրոնի մասնաճյուղը բացելու մասին: Ուզում ենք ամեն ինչ անել, որպեսզի արցախցիներին վերադարձնենք կյանքի բնականոն հուն, որպեսզի նրանք աշխատանք ունենան եւ գումար վաստակեն: Կան նաեւ մի քանի ծրագրեր, որոնք մենք մշակում ենք որոշ ՀԿ-ների հետ գործակցելով: Ուզում ենք Արցախի պատանիներին անհրաժեշտ մասնագիտական կրթությամբ եւ բարձր աշխատավարձ ունեցող աշխատանքով ապահովել»։

 

Նյութի սկզբնաղբյուրը` Մեդիամաքս լրատվական գործակալություն:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր