Գերմանիայի դպրոցական կրթությունը

Գերմանական ժողովրդական իմաստնությունն ասում է․ «Այն, ինչ փոքրիկ Հանսը չի սովորում, մեծ Հանսն այլևս երբեք չի սովորի»։ Գերմանական գիտությունը կառուցելիս այնտեղ լավ են իմացել, որ առանց փոքրիկ Հանսին կրթելու մեծահասակ Հանսից մեծ բան սպասելն անիմաստ է։ Առանց լավ դպրոցի լավ բուհ ու հետո լավ գիտություն «կառուցելը» ոչ միայն անօգուտ է, այլև վտանգավոր։ Վտանգավոր է, քանի որ թվում է, օրինակ, բուհերում գիտնականներ ենք պատրաստում, կոչումներ տալիս, հետազոտություններ անում ու գիտություն զարգացնում։ Բայց երբ հանում ենք դիպլոմները, թղթերն ու ընթացակարգերը, այսինքն՝ արտաքին մասը, ու թողնում միայն բովանդակայինը, պարզվում է՝ գիտություն չունենք։

 

Գերմանական դպրոցի ծնունդը

Գերմանական հասարակության մեջ կրթության դերի մասին խոսելիս բավական է նշել, որ լյութերականության հիմնադիր Մարտին Լյութերը գերմանացի էր։ Լյութերը կարծում էր, որ Սուրբ գիրքը հանրության գիրք է, և այն պետք է կարդան բոլորը։ Լյութերականության տարածումը նշանավորեց պարտադիր հանրակրթական դպրոցի ծագումը ոչ միայն Գերմանիայում, այլ նաև Շվեդիայում, Ֆինլանդիայում, Դանիայում և այլ երկրներում։

 

Բայց միայն լյութերական գաղափարները բավարար չէին, որ գերմանացիները ձեռնամուխ լինեին դպրոցական լուրջ բարենորոգումների։ Միայն այն ժամանակ, երբ Նապոլեոնը գրավեց Բեռլինը, Պրուսական պետությունը ստիպված եղավ բաց աչքերով առերեսվել իրենց պարտության պատճառներից գլխավորի՝ վատ կրթության հետ։

 

Պետությունը սկսեց ֆինանսավորել կրթական ծառայությունները, որոնք դարձան պարտադիր։ Ներդրվեցին դասագրքերի, քննությունների, ուսուցիչների վերապատրաստման համակարգեր, դրվեց ժամանակակից գերմանական դպրոցի հիմքը, որն, ի դեպ, առաջիններից էր աշխարհում։

 

Ինչպիսի՞ն է գերմանական դպրոցն այսօր

Այսօր պետության կողմից կրթության ոլորտին հասցեագրվող տարեկան գումարները կազմում են բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 11%-ը, ինչը ՀՆԱ-ում ունի մոտ 4.9% մասնաբաժին։ Ըստ ՏՀԶԿ զեկույցների՝ այդ գումարների մոտ 70%-ը հասցեագրվում է մինչբուհական կրթությանը, ինչը մատնանշում է գերմանական պետության կողմից առավել վաղ տարիքի կրթության կարևորումը։

 

Գերմանական 17 երկրամասերից յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր կրթական քաղաքականության համար։ Սակայն տարբերությունները իրականում այնքան էլ մեծ չեն, քանի որ ամենաընդհանրական հարցերը որոշվում են կենտրոնական կառավարության կողմից:

 

 

Նախադպրոցական կրթությունը նպատակ ունի ապահովել երեխաների հաղորդակցային ու սոցիալական զարգացումը։ Տարբեր առարկաների, այդ թվում՝ լեզուների, մաթեմատիկայի, բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլնի շրջանակներում սաները սովորում են աշխատել թիմում, ստեղծագործել, ինքնուրույն սովորել, հետազոտել և այլն։ Որպես մանկավարժական մեթոդներ լայնորեն կիրառվում են Մոնտեսորիի, Ռեջիո Էմիլիայի և այլ մոտեցումները, որոնք խրախուսում են երեխայի ինքնուրույնությունն ու ազատությունները։ Նախադպրոցական հաստատությունների համար տարածված է նաև «Բեռլինի կրթական ծրագիրը»: Այս ծրագրի շրջանակներում երեխաները հիմնարար գիտելիքներ են ստանում առողջության, սոցիալական ու մշակութային կյանքի, հաղորդակցության (լեզուներ, գրավոր մշակույթ, մեդիա), արվեստի (կերպարվեստ, երաժշտություն, թատրոն), մաթեմատիկայի, բնության ու շրջակա միջավայրի, տեխնոլոգիաների մասին։

 

Պարտադիր հանրակրթության առաջին քայլերը սկսվում են տարրական դպրոցում («Grundschule»), որը քառամյա է։ Աշակերտները դասի են տարեկան մոտ 190 օր։ Դասաժամերը սովորաբար 45 րոպե են։ Օրական ծանրաբեռնվածությունը կարող է լինել մինչև 6 դասաժամ (8։00 – 13/14։00)։

 

Տարրական դպրոցում անցնում են գերմաներեն, մաթեմատիկա, ընդհանուր ուսուցում (General Studies), օտար լեզու, արվեստ, ձեռագործ, երաժշտություն, սպորտ, կրոն կամ էթիկա։ Կան նաև դասընթացներ, որոնց միջոցով երեխաները ծանոթանում են մեդիային, առողջությանը, քննարկումներ են կազմակերպում արժեքների ու կայուն զարգացման թեմաներով, փորձում են զարգացնել ստեղծագործականությունը՝ ինչ-որ «գյուտեր» հորինելով։ Խրախուսվում են վերլուծական կարողություններն ու նախաձեռնողականությունը, որոնք երեխաները դրսևորում են դպրոցում անցկացվող միջառարկայական նախագծերի շրջանակներում։

 

Երեխաները գնահատվում են միայն 2-րդ դասարանից սկսած։ Գնահատման 6-միավորանոց համակարգը գործում է հետևյալ տրամաբանությամբ․ «1»-ը՝ շատ լավ, «2»-ը՝ լավ, «3»-ը՝ բավարար, «4»-ը՝ ընդունելի, «5»-ը՝ թույլ, «6»-ը՝ շատ թույլ։ Գերմանական երկրամասերի մեծ մասում (բացառությամբ՝ Բադեն-Վյուրթեմբերգի ու Ռայնլանդ Պֆալցի) տարրական դպրոցի վերջում չկան ավարտական քննություններ, և երեխաները չեն ստանում ավարտական վկայական։

 

Գերմանիայում միջնակարգ կրթությունը երկփուլ է։ Առաջին փուլում (5-9/10-րդ դասարաններ) կրթությունը ընդհանրական է, նպատակ ունի բացահայտել սովորողների անհատական կարողությունները, հետաքրքրությունները և առաջնորդել կոնկրետ ուղղությամբ։ Երկրորդ փուլը ունի մասնագիտական բնույթ, այն դպրոց է արդեն կողմնորոշված աշակերտների համար։

 

Գերմանիայում կա հանրային միջնակարգ դպրոցի 4 հիմնական տեսակ։

 

Ընդհանուր դպրոց (Hauptschule)։ Սա դպրոցի ամենապարզ տեսակն է, որը տալիս է ընդհանուր, ոչ այնքան խորը գիտելիքներ։ Ընդհանուր դպրոց է հաճախում աշակերտների մեծ մասը, սակայն երկրամասից երկրամաս ներգրավվածությունը ընդհանուր դպրոցում կարող է խիստ տարբեր լինի՝ 6%-ից մինչև 60%։ Կարելի է ավարտել 9-րդ կամ 10-րդ դասարանում։ Ավարտելուց հետո սովորողները հիմնականում համալրում եմ աշխատաշուկան կամ շարունակում կրթությունը արհեստագործական քոլեջներում։ Սակայն տեսականորեն հնարավոր է նաև մասնակցել ընդունելության գործընթացին ու ընդունվել բուհ։

 

Ռեալական դպրոց (Realschule)։ Այն նման է ընդհանուր դպրոցին (Hauptschule), բայց տալիս է գիտելիքների ու որակավորման մի փոքր ավելի լայն շրջանակ, քան ընդհանուր դպրոցը։

 

Գիմնազիա (Gymnasium)։ Տալիս է խորը ու համակողմանի գիտելիքներ, որոնք օգտակար կլինեն հատկապես բուհ ընդունվելու համար։ Գիմնազիայում է սովորում աշակերտների մոտ 20-30%-ը, որը ունի ամենաբարձր ակադեմիական նվաճումները Սովորողների միջազգային գնահատման ծրագրի (PISA) և այլ միջազգային ստուգատեսներում։ Գիմնազիայի սաներից հետո ավելի բարձր նվաճումներ ունեն համապարփակ, ռեալական, ապա ընդհանուր դպրոցները։

 

Համապարփակ դպրոց (Gesamtschule): Համապարփակ դպրոցում ամփոփված են նախորդ երեք տեսակների հատկանիշները։ Փորձ է արվել ստեղծել մի դպրոց, որը կկարողանա փոխարինել մյուսներին ու ստանդարտացնել կրթությունը։ Սակայն կարելի է նկատել, որ համապարփակ դպրոցը չի կարողանում կատարել իր խնդիրը և, իր մեջ բոլորին ամփոփելով՝ իրականում չի փոխարինում ոչ մեկին։ Համապարփակ դպրոցները ամենանորն են և դեռ չունեն ներկայություն Գերմանիայի բոլոր երկրամասերում։

 

Միջնակարգ դպրոցները երեխաների ուսուցումը կազմակերպելու համար իրենց առջև մի քանի խնդիր ունեն․

  • Ներգրավել երեխաներին և՛ մտքով, և՛ հույզերով, և՛ ֆիզիկապես։
  • Սովորեցնել նրանց լինել անկախ, կայացնել որոշումներ և պատրաստ լինել՝ ստանձնելու անձնական, սոցիալական և քաղաքական պատասխանատվություն:
  • Աջակցել աշակերտներին հասնել իրենց ուսումնական նպատակներին։
  • Աջակցել՝ զարգացնելու մասնագիտական գիտելիքները։

 

Միջնակարգ դպրոցում երեխաները հիմնականում ուսումնասիրում են գերմաներեն, մաթեմատիկա, անգլերեն, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն, պատմություն, ֆրանսերեն, հունարեն, լատիներեն, կրոն, տնտեսագիտություն, քաղաքացիական կրթություն, հասարակագիտություն, քաղաքագիտություն, երաժշտություն, արվեստ, ֆիզկուլտուրա, մասնագիտական առարկաներ։

 

Գերմանիայում լայնորեն տարածված են նաև արհեստագործական ու մասնագիտատեխնիկական հաստատությունները։ Դրանք տալիս են երկակի (դուալ) կրթություն՝ ապահովելով և՛ տեսության, և՛ գործնական փորձառության յուրացումը։ Այդպիսի դպրոցներից են․

 

  • Տեխնիկական քոլեջ (Fachoberschule)։ Տեխնիկական քոլեջը երկամյա է, ավարտողներին հնարավորություն տալիս է ընդունվել կիրառական գիտությունների համալսարաններ։

 

  • Արհեստագործական ավագ դպրոց (Berufsoberschule)։ Արհեստագործական ավագ դպրոցն ապահովում է մասնագիտական գիտելիքների ընդհանուր և խորը ուսուցում երկու տարիների ընթացքում։ Տալիս է արհեստագործական որակավորում, որը նաև թույլ է տալիս շարունակել կրթությունը ևս 3-4 տարի ու ստանալ արհեստագործական ավելի բարձր որակավորում։

 

  • Արհեստագործական ուսումնարան (Berufsschule)։ Արհեստագործական ուսումնարանում սովորողները դասի են շաբաթական 2 օր, իսկ մնացած օրերը փորձառության են որևէ կազմակերպությունում, որտեղ գրանցվում են նաև որպես կես դրույքով աշխատող։ Ուսումնառությունը արհեստագործական ուսումնարանում կարող է տևել 2, 3 կամ 3․5 տարի։

 

Արհեստագործական կրթությունը կարևոր դերակատարում ունի աշխատաշուկայի ու տնտեսության համար։ Սա գիտակցելով՝ Գերմանիայում բավարար ուշադրություն են դարձնում կրթության այդ հատվածին, վերահսկում որակը ու արդյունավետությունը։ Այս մասին ավելի մանրամասն կներկայացնենք առանձին հոդվածով։

 

Ուսուցիչը Գերմանիայում

Գերմանիայում ասում են, որ «մի ուսուցիչն ավելի լավ է, քան երկու գիրքը»։ Այնտեղ ուսուցչի մասնագիտությունը գնահատված է և՛ հասարակության, և՛ պետության կողմից։ Չնայած այդ հանգամանքին՝ ուսուցիչների 42%-ն ունի 50-ից բարձր տարիք, և միայն 7%-ն է 30 տարեկանից փոքր (ՏՀԶԿ երկրների դեպքում այս ցուցանիշներն ավելի բարվոք են՝ համապատասխանաբար՝ 36% ու 10%)։ Սա լուրջ մարտահրավեր է գերմանական կրթության համար, ուստի կառավարությունը փորձում է հնարավորինս մեծացնել ուսուցչի մասնագիտության գրավչությունը այն «երիտասարդացնելու» նպատակով։ Այժմ մանկավարժի աշխատավարձը Գերմանիայում մոտ 2 անգամ բարձր է ՏՀԶԿ միջին ցուցանիշից։

 

 

Այո՛, Գերմանիան հարուստ երկիր է։ Բայց պատճառը միայն հարուստ լինելը չէ, այլ համեմատական մոտեցումը ուսուցչի մասնագիտության նկատմամբ։ Իսկ որքանո՞վ է ուսուցչի մասնագիտությունը կարևոր գերմանական պետության համար։ Այս հարցին կպատասխանեն թվերը․ Գերմանիայում միջին ամսական աշխատավարձը մոտավորապես կազմում է 4800 ԱՄՆ դոլար, իսկ ուսուցչի սկզբնական աշխատավարձը՝ մոտ 5500 ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ Գերմանիայում սկսնակ ուսուցիչն ավելի բարձր է վարձատրվում շատ այլ մասնագիտությունների միջին աշխատավարձից։ Ցավոք, մեզ մոտ՝ Հայաստանում, ուսուցչի միջին աշխատավարձը երկրի միջին աշխատավարձից ցածր է շուրջ 2 անգամ։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր