Առևտրի առավելությունները

Առևտուրը խթանում է տնտեսական առաջընթացը

 

Առևտրի հիմքում ընկած է փոխադարձ շահը: Մարդիկ համաձայնում են փոխանակման, քանի որ ակնկալում են, որ դա կբարելավի իրենց բարեկեցությունը: Առևտրի շարժառիթը կարելի է համառոտ այսպես սահմանել. «Եթե դու ինձ համար որևէ լավ բան ես անում, ես էլ քեզ համար լավ բան կանեմ»: Առևտուրը երկկողմանի շահավետ գործարք է: Այս փոխշահավետ գործունեությունը առևտրում ներգրավված բոլոր կողմերին թույլ է տալիս ստանալ ավելին այն բանից, որ նրանք արժևորում են: Գոյություն ունի առևտրից օգուտ ստանալու երեք հիմնական աղբյուր:

 

Առաջին․ առևտուրը ապրանքներն ավելի քիչ արժևորող մարդկանցից ուղղորդում է դեպի այդ ապրանքներն ավելի շատ արժևորող մարդիկ: Հետևաբար՝ առևտուրը կարող է ապրանքների արժեքը մեծացնել անգամ այն ժամանակ, երբ նոր բան չի արտադրվում: Օրինակ՝ երբ օգտագործված ապրանքները վաճառվում են հնավաճառների շուկայում կամ այնպիսի հարթակներում, ինչպիսիք են, օրինակ, Craigslist-ը (կամ դրա տեղական տարբերակները, ինչպիսին է list.am-ը), փոխանակումները չեն ավելացնում առկա ապրանքների քանակը (ինչպես կլիներ նոր ապրանքների դեպքում): Սակայն առևտուրը ապրանքներն ուղղորդում է դեպի այն մարդիկ, որոնք դրանք ավելի են գնահատում: Շահում են և՛ գնորդը, և՛ վաճառողը, այլապես փոխանակումը տեղի չէր ունենա:

 

Մարդկանց նախընտրությունները, գիտելիքները և նպատակները շատ տարբեր են: Մի մարդու համար բոլորովին արժեք չունեցող ապրանքը կարող է չափազանց արժեքավոր լինել մեկ ուրիշի համար: Էլեկտրոնիկայի մասին խիստ տեխնիկական գիրքը կարող է որևէ արժեք չունենալ արվեստի նմուշների կոլեկցիոների համար, սակայն կարող է հարյուրավոր դոլարների արժեք ներկայացնել ինժեների համար: Նույն կերպ, գեղանկարը, որն ինժեներին առանձնապես չի հետաքրքրում, կարող է շատ բարձր արժեք ունենալ արվեստի նմուշների կոլեկցիոների համար: Կամավոր փոխանակումը, որը էլեկտրոնիկայի մասին գիրքը հասցնում է ինժեներին, իսկ գեղանկարը՝ արվեստի գործերի կոլեկցիոներին, կմեծացնի այդ երկու ապրանքներից ստացված օգուտը: Առևտուրն ավելացնում է թե՛ մարդկանց, թե՛ նրանց երկրի հարստությունը: Սակայն երկրի հարստության համար որոշիչ է ոչ միայն տվյալ երկրում արտադրված ապրանքների ու ծառայությունների քանակը, այլև այն, թե ինչպես են տեղաբաշխված այդ ապրանքներն ու ծառայությունները:

 

Երկրորդ․ առևտուրը հնարավորություն է տալիս մեծացնել արտադրության և սպառման ծավալները, քանի որ այն մեզնից յուրաքանչյուրին թույլ է տալիս ավելի խորությամբ մասնագիտանալ այն բանում, որ մեզ մոտ ամենալավն է ստացվում ծախսի արդյունավետության տեսանկյունից: Մասնագիտանալուց հետո մարդիկ կարող են իրենց ստեղծածն ուրիշներին վաճառել: Ստացվող եկամուտները կարող են օգտագործվել այնպիսի բաների ձեռքբերման համար, որոնք ինքնուրույն արտադրելու դեպքում ավելի թանկ կարժենային: Այս փոխանակումների շնորհիվ այդ կերպ մասնագիտացած մարդիկ ընդհանուր առմամբ ավելի շատ ապրանքներ ու ծառայություններ կարտադրեն, քան հնարավոր կլիներ այլ հանգամանքներում: Տնտեսագետներն այս սկզբունքն անվանում են համեմատական առավելությունների օրենք: Այս օրենքը կիրառելի է անհատների, մասնավոր ընկերությունների, տարածաշրջանների և երկրների միջև տեղի ունեցող առևտրի դեպքում:

 

Համեմատական առավելությունների օրենքը պարզապես առողջ բանականության արտահայտումն է: Եթե որևէ մեկը ցանկանում է ձեզ որևէ ապրանք առաջարկել ավելի էժան, քան այդ ապրանքն ինքնուրույն արտադրելու արժեքն է (հիշե՛ք, որ բոլոր ծախսերն այլընտրանքային ծախսեր են), ապա իմաստ ունի ձեռք բերել այդ ապրանքը: Իսկ ձեր ժամանակն ու ռեսուրսները կարող եք ծախսել այնպիսի բաներ արտադրելու վրա, որոնց արտադրությունը ձեզ վրա ավելի էժան է նստում: Այլ կերպ ասած՝ արտադրեք այն, որ ձեզ մոտ ավելի լավ է ստացվում, իսկ մնացածը ձեռք բերեք: Այսպիսի մասնագիտացման  և առևտրի արդյունքում շահում եք ինչպես դուք, այնպես էլ ձեր առևտրային գործընկերները՝ հանգեցնելով արտադրության ընդհանուր ծավալների և եկամուտների մեծացման: Եվ հակառակը, ամեն ինչ ինքնուրույն արտադրել փորձելը կնշանակեր ժամանակը և ռեսուրսները ծախսել այնպիսի բաներ արտադրելու վրա, որոնց դեպքում դուք բարձր արժեքով արտադրող եք: Այս դեպքում արտադրական ծավալները կփոքրանային, և եկամուտները կնվազեին:

 

Օրինակ՝ չնայած հնարավոր է՝ շատ բժիշկներ կարողանային գործավարություն անել և այցելություններ կազմակերպել, այս գործերի համար ինչ-որ մեկին վարձելն այնուամենայնիվ բխում է նրանց շահերից: Գրանցումներ կատարելու վրա ծախսվող ժամանակը բժիշկները կկարողանային տրամադրել իրենց հիվանդներին ընդունելուն: Քանի որ հիվանդների հետ անցկացրած ժամանակը շատ արժեքավոր է, գործավարության այլընտրանքային ծախսը բժիշկների համար շատ բարձր կլինի: Հետևաբար, բժիշկները գրեթե միշտ նպատակահարմար են գտնում վարձել որևէ մեկին՝ իրենց գրանցումները կատարելու և թղթաբանությամբ զբաղվելու համար: Ավելին, երբ բժիշկ-թերապևտը վարձի մեկին, որը գործերը վարելու մեջ համեմատաբար ավելի փորձառու է, ծախսերն ավելի ցածր կլինեն, իսկ ընդհանուր արդյունքը (արտադրանքը)՝ ավելի մեծ, քան այլ հանգամանքներում:

 

Երրորդ․ կամավոր փոխանակումն ընկերություններին թույլ է տալիս զանգվածային արտադրության մեթոդներ կիրառելու միջոցով նվազեցնել մեկ միավորի ծախսը: Առևտուրը կազմակերպություններին թույլ է տալիս վաճառել իրենց արտադրանքն ավելի մեծ շուկաներում, ինչի շնորհիվ նրանք կարող են պլանավորել մեծ ծավալներով արտադրանքի թողարկում և կիրառել այնպիսի արտադրական գործընթացներ, որոնք հնարավորություն են տալիս օգտվել մասշտաբի ազդեցությունից: Վառ օրինակ է 1989թ․ հետո մոլդովական նյութերի մուտքը համաշխարհային շուկա: Այսպիսի գործընթացները հաճախ զգալիորեն նվազեցնում են մեկ միավոր արտադրանքի ծախսերը և մեծապես բարձրացնում են մեկ աշխատողի արտադրողականությունը: Առանց առևտրի հնարավոր չէր լինի հասնել այս արդյունքներին: Շուկայի ուժերը[1] արտադրությունը մշտապես ուղղորդում են դեպի ցածր ծախսով արտադրողները (և հեռացնում են մեծ ծախսով արտադրողներից): Արդյունքում բաց տնտեսությունները հակված են բաշխել ապրանքներն ու ռեսուրսներն այնպես, որ արտադրվող ապրանքների ու ծառայությունների արժեքը, ծավալները և տեսականին առավելագույնի հասնեն: Չինաստանը վերահսկվող տնտեսության հիանալի օրինակ է: 1995թ. համաշխարհային առևտրային համակարգին միանալուց հետո չինացիները հնարավորություն ստացան օգտագործել առևտուրն ու համեմատական առավելությունը և բառացիորեն միլիարդավոր մարդկանց (ինչպես Չինաստանում, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներում) դուրս բերել աղքատությունից:

 

Ժամանակակից աշխարհում առևտրի նշանակությունը գերագնահատելը դժվար է: Առևտուրը մեզնից շատերին հնարավորություն է տալիս սպառել ապրանքներ ու ծառայություններ, որոնք մենք սեփական ուժերով թերևս չկարողանայինք արտադրել: Կարող եք պատկերացնել, թե որքան դժվար կլիներ ձեր սեփական տունը կառուցելը, հագուստն ու սնունդն արտադրելը, էլ չասենք համակարգիչներ, հեռուստացույցներ, սպասք լվանալու մեքենաներ, ավտոմեքենաներ ու հեռախոսներ արտադրելու մասին: Մեծ հաշվով մարդիկ այս ամենն ունեն տնտեսությունն այն եղանակով կազմակերպելու շնորհիվ, որն անհատներին թույլ է տալիս համագործակցել, մասնագիտանալ և առևտուր անել: Այն երկրները, որոնք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փոխանակման համար խոչընդոտներ են ստեղծում, նվազեցնում են իրենց քաղաքացիների՝ առևտրից օգուտ ստանալու և բարգավաճելու ունակությունը: Գաղտնիք չէ, որ դինամիկ համաշխարհային տնտեսությունը ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկելու աշխատաշուկան ցանկացած երկրում: Գրեթե ողջ աշխարհի տնտեսագետները համակարծիք են, որ այդ երևույթին ճիշտ արձագանքելու համար անհրաժեշտ է ավելի շուտ օժանդակել աշխատողներին ձեռք բերել հմտություններ նոր աշխատանքների համար, քան դադարեցնել ներմուծումը:

 

[1]  շուկայական գների ﬕջոցով հաղորդվող տեղեկությունը և խթանները, ինչպես նաև շահույթը և ﬖասը, որոնք գնորդներին ու վաճառողներին դրդում են համաձայնեցնել իրենց որոշուﬓերը:

 

Արտատպված է Ջ. Գուարթնիի, Ռ. Սթրոուպի, Դ. Լիի, Թ. Ֆեռարինիի, Ջ. Կալհունի և Ռ. Ֆայլերի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքից

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր