Հայաստանի տնտեսության ամենամսյա տեսություն – մայիս, 2021թ.

Փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (ՆՏՆԺՀ) 5.3 տոկոսով կրճատումից հետո մարտին ՆՏՆԺՀ տնտեսությունն արձանագրեց 3.8 տոկոսի կայուն աճ: 2020թ. փետրվարից ի վեր առաջին անգամ տնտեսական ակտիվության ցուցիչը (ՏԱՑ) գրանցեց դրական աճ ՆՏՆԺՀ՝ մասամբ պայմանավորված այն բազային էֆեկտով, որ 2020թ. մարտին ներդրվեցին ՔՈՎԻԴ-ի հետ կապված սահմանափակումները:

 

Աճն ապահոված ոլորտների շարքում առաջատար են շինարարությունը (ՆՏՆԺՀ 11 տոկոսի աճ), հանքարդյունաբերությունը (ՆՏՆԺՀ 19 տոկոս) և արդյունաբերությունը (ՆՏՆԺՀ 3.8 տոկոս): Ընդ որում, թեև ՆՏՆԺՀ մարտին մշակվող արդյունաբերության ոլորտում պահպանվեց կրճատման միտումը (4 տոկոսով), սակայն այն բարելավվեց փետրվարի համեմատ, երբ ՆՏՆԺՀ արձանագրվեց 14 տոկոսով կրճատում: Ծառայությունների ոլորտը, որն ամենաշատը տուժեց համավարակի ընթացքում, աննշան (ՆՏՆԺՀ 1 տոկոսից պակաս) աճ գրանցեց:

 

Կուտակային արտահայտությամբ ՏԱՑ-ը շարունակում է մնալ բացասական աճի տիրույթում՝ 2021թ. 1-ին եռամսյակում ՆՏՆԺՀ նվազելով 2 տոկոսով: Ինչ վերաբերում է պահանջարկին, ապա սպառման աճին նպաստեցին աշխատավարձերի վերականգնումն ու օտարերկրյա տրանսֆերտների կայուն ներհոսքը, իսկ արտահանման վերականգնման ավելի բարձր տեմպը վկայեց զուտ արտահանման կրճատման տեմպի թուլացման մասին:

 

Չնայած համավարակի փոփոխական ինտենսիվությանը՝ թվում է, որ տնտեսության վերականգնումը շարունակվում է: «ՔՈՎԻԴ-19»-ով վարակման դեպքերի թիվը կտրուկ աճեց մարտին և ապրիլի սկզբին, զուգորդվելով թեստերի օրական դրական պատասխանների տոկոսի աճով, երբ փետրվարի վերջի միջինում 5.5 տոկոսի համեմատ ապրիլի կեսերին գրանցվեց 21 տոկոս առավելագույն մակարդակ: Այնուհետև վարակի ինտենսիվությունը թուլացավ և նոր դեպքերի թիվը ավելի քան կիսվեց ապրիլի սկզբին գրանցված առավելագույն թվից, իսկ թեստերի դրական պատասխանների թիվը մայիսի առաջին շաբաթում ընկավ՝ հասնելով 12 տոկոս մակարդակին:

 

Երրորդ ալիքի ժամանակ լրացուցիչ սահմանափակումներ չմտցվեցին և ըստ այդմ շարժունակությունը որևէ ազդեցության չենթարկվեց: Այսպես, նախաքովիդյան մակարդակների համեմատ տվյալ ժամանակաշրջանում Երևանում արձանագրվեց շարժունակության 90 տոկոսից բարձր մակարդակ: Պատվաստումների տեմպը մինչ օրս դանդաղ է. մայիսի 7-ի դրությամբ պատվաստվել է բնակչության ընդամենը 0.35 տոկոսը (10,281 մարդ): Մայիսի 10-ի դրությամբ Հայաստանում ստացված պատվաստանյութի ընդհանուր թիվը 153,000 է:

 

Գնաճի մակարդակը շարունակեց բարձրանալ ապրիլին՝ առաջ բերելով վերաֆինանսավորման տոկոսադրույքն է՛լ ավելի բարձրացնելու անհրաժեշտությունը: ՆՏՆԺՀ գնաճը հասավ 6.2 տոկոս մակարդակին՝ խախտելով ՀՀ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) նպատակային միջակայքը: Ապրիլին կտրուկ աճեցին պարենի և ոչ ալկոհոլային խմիչքների գները (8.3 տոկոս ՆՏՆԺՀ), ինչը հետևանք էր պարենի միջազգային գների աճի և դրամի արժեզրկման:

 

Սպառողական այլ խմբերի գները ևս բարձրացան ապրիլին, հատկապես տրանսպորտում (ՆՏՆԺՀ 11 տոկոս): Հաշվի առնելով շարունակվող արտաքին գնաճային ճնշումները և ներքին աղբյուրներից առաջացող ճնշումները՝ մայիսի սկզբին ՀՀ ԿԲ-ն 0.5 տոկոսային կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: 2019թ. հունվարից ի վեր վերաֆինսավորման տոկոսադրույքը հասել է իր ամենաբարձր մակարդակին՝ 6 տոկոս:

 

Ապրանքների արտաքին առևտուրը ՆՏՆԺՀ մարտին աճեց 11 տոկոսով, ընդ որում, աճ է արձանագրվել և՛ արտահանման, և՛ ներկրման մասով: Ներքին պահանջարկի շնորհիվ ՆՏՆԺՀ ներկրումն աճեց 5 տոկոսով, ընդ որում, կտրուկ մեծացավ մեքենա-սարքավորումների ներկրման ծավալը (ՆՏՆԺՀ 26 տոկոսով): ՆՏՆԺՀ արտահանումը մեծացավ 22 տոկոսով, որի երկու երրորդը բաժին է ընկնում պղնձի արտահանմանը, որն աճեց և´ ծավալային, և´ գնային առումով: 1-ին եռամսյակում արտահանումը կուտակային առումով աճեց 3.4 տոկոսով, մինչդեռ ներկրումը նվազեց 8.7 տոկոսով՝ վկայելով առևտրային հաշվեկշռի զգալի (23 տոկոսով) բարելավման մասին:

 

Ապրիլի կեսերից թուլացել է դրամի վրա ճնշումը: Մինչև մայիսի 6-ը, նախորդ ամսվա համեմատ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժևորվեց 2.5 տոկոսով: Սա արտացոլեց ավելի փոքր առևտրային դեֆիցիտը, ինչպես նաև երկիր ժամանող զբոսաշրջիկների թվի ինչ-որ չափով վերականգնումն ու օտարերկրյա տրանսֆերտների զուտ ներհոսքի աճը (ՆՏՆԺՀ մարտին 2.5 անգամ): Մարտին գրանցված անկումից հետո ապրիլին միջազգային պահուստների մակարդակը մնաց կայուն (3 մլրդ ԱՄՆ դոլար)՝ ապահովելով 7 ամսվա ներկրումային ծածկույթ:

 

Մարտին բյուջեն գրանցեց 74 մլրդ դրամ դեֆիցիտ, մինչդեռ փետրվարին այն կազմում էր 47 մլրդ դրամ: Արդյունքում, 2021թ. 1-ին եռամսյակում դեֆիցիտը հասավ 55 մլրդ դրամի մակարդակին (կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.9 տոկոս): Մարտին դեֆիցիտի բարձր մակարդակը պայմանավորված էր ծախսերի շեշտակի աճով (ՆՏՆԺՀ 53 տոկոս): Գործառական դասակարգման առումով շեշտակի աճեցին պաշտպանության ծախսերը (ավելի քան եռապատիկ աճ) և սոցիալական ծախսերը (ՆՏՆԺՀ 79 տոկոսով): Տնտեսագիտական դասակարգմամբ, կապիտալ ծախսերը համարյա ութնապատկվեցին: ՆՏՆԺՀ մարտին ընդհանուր եկամուտներն աճեցին 2 տոկոսով, երբ ԱԱՀ-ի, մաքսատուրքերի և բնապահպանական հարկերի կայուն հավաքագրման շնորհիվ չեզոքացվեց եկամտային հարկի թույլ կատարողականը:

 

Բանկային ոլորտում միջնորդական ծառայությունների ծավալը ցածր էր, մինչդեռ հուսալիության ցուցանիշները մնացին կայուն: Վարկերը (ճշգրտված փոխարժեքային փոփոխություններով) ՆՏՆԺՀ մնացին անփոփոխ, իսկ ավանդների ծավալը փոքր-ինչ վերականգնվեց (ՆՏՆԺՀ 1 տոկոսով): Չաշխատող վարկերի աճի միտումը հակադարձվեց մարտին, մինչդեռ շահութաբերությունը ընկավ: Կապիտալի համարժեքության ցուցանիշը մնաց 12 տոկոսի նվազագույն շեմից շատ ավելի բարձր մակարդակում:

 

Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր